ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Թիմային առաջին հորիզոնականը շատ պատվաբեր է». Կարեն Գիլոյանը դիմավորել է գնդակային հրաձգության ԵԱ-ի չեմպիոններին և մեդալակիրներին

Մարտի 29, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին, ովքեր մեդալներով են վերադարձել Նորվեգիայի Համար քաղաքում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից:

Մրցաշարում հայ հրաձիգները հանդես են եկել 12-հոգանոց կազմով և նվաճել են 10 մեդալ՝ 7 ոսկե և 3 արծաթե: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն է զբաղեցրել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով` այս արդյունքը շատ պատվաբեր է և պարտավորեցնող. «Շատ ուրախ եմ այս աննախադեպ արդյունքի համար: Վերջապես ֆեդերացիայի նախագահի և մարզիչների նպատակային աշխատանքն արդյունք տվեց: Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում թիմային առաջին հորիզոնականը շատ պատվաբեր է ու նաև շատ պարտավորեցնող»:

Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ ՀՀ կառավարությունն արդեն դիտարկել է նոր հրաձգարան-մարզադպրոցների կառուցում, ունենք նաև գույքով ապահովելու ծրագիր. «Հուսանք՝ առաջիկայում մենք շատ ավելի լավ արդյունք կունենանք»:

Հիշեցնենք՝ 10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը՝ խոցելով 561 միավոր: 557 միավորով արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը:

Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել: Չեմպիոն են դարձել Գոռ Խաչատրյանը (571 միավոր) և Գոհար Հարությունյանը (556 միավոր):

Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը (373 միավոր), իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը (370 միավոր):

Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը գրավել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: