ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը դուրս է եկել եզրափակիչ

Մարտի 29, 2022
Սպորտային լուրեր

Ազատ ոճի ըմբիշ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ:

Այսօր Անդրեասյանը կպայքարի ոսկե մեդալի համար՝ գոտեմարտելով 2017 թվականի աշխարհի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ:

Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը մրցել է մոլդովացի Նիկոլայ Գրամեզի հետ և 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Սելահաթին Կիլիչսալայանին, ապա քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Քեվին Քրիստոֆեր Հենկելի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նա ուժերը կչափի գերմանացի Նիկլաս Ստեչելի հետ:

Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավագյանն էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բուլղարացի Միրոսլավ Ստեպանով-Կիրովի հետ և հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Այսօր պայքարը կսկսի Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ:

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) քառորդ եզրափակչում կգոտեմարտի կա՛մ Ֆրանսիայի, կա՛մ Մակեդոնիայի ներկայացուցչի հետ: 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Սերբիայի ներկայացուցիչ Հետիկ Ցաբոլովի հետ, իսկ 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Միրիանի Մայսուրադձեի հետ:

Երեկ պայքարի դուրս եկած Գևորգ Թադևոսյանը (65 կգ) լքել է պայքարը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…