ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոբելյանական համերգ՝ նվիրված Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակին

Մարտի 29, 2022
Մշակութային լուրեր

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակին:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես կգան երգչուհու ընկերներն ու աշակերտները՝ կատարողական արվեստի ավագ և երիտասարդ սերունդների վարպետներ և կոլեկտիվներ՝ Ռուբեն Մաթևոսյանը, Աննա Մայիլյանը, Արթուր Իսպիրյանը, Գեորգի Մանգասարյանը, Իրինա Զաքյանը, Նունե Եսայանը, Արմինե Սարգսյանը, Սոնա Սարգսյանը, Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը: Երեկոն կատարումներով կզարդարի նաև ինքը՝ հոբելյարը։

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի է, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Կարոտ» միջազգային փառատոնի ոսկե մեդալակիր:

Նշենք նաև, որ իր ստեղծագործական կյանքի ընթացքում երգչուհին ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում է Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության ոսկե ֆոնդում։ Հարյուրավոր համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր անկյուններում։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» և «Քարնեգի Հոլ», Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…