ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը կընդգրկվի ‹‹Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում

Մարտի 24, 2022
Մշակութային լուրեր

Մարտի 24-ին ՀՀ կառավարության նիստում «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ կատարվել է փոփոխություն:

Վերոնշյալ որոշման մեջ փոփոխության կատարումը հիմնավորվում է նրանով, որ ընդգրկվելով ‹‹Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում՝ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը ձեռք է բերում փորձերի և համերգային գործունեություն իրականացնելու անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ, ընդ որում՝ առանց լրացուցիչ վճարի: Ավելին, «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ի գործունեությունը այս կերպ կընդգրկվի կամերային երաժշտության միասնական քաղաքականության և գովազդատեղեկատվական ընդհանուր արշավի համատեքստ: Այս հանգամանքն ինքնին կխթանի արտաբյուջետային միջոցների աճը:

Նշենք, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չունի սեփական դահլիճ և իր փորձերն իրականացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարածքում: «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքակազմը բաղկացած է 6 հոգուց, որից 4-ը՝ ստեղծագործական կազմի անդամներ, 1 տնօրեն և 1 հաշվապահ: Կոմիտասի անվան ազգային քառյակի բնականոն գործունեությանը խոչընդոտում են համերգների կազմակերպման, տոմսային տնտեսության վարման, գովազդատեղեկատվության ապահովման, մշտական փորձասենյակի բացակայության և դահլիճների վարձակալության հետ կապված խնդիրները:

Վերոնշված հարցերը կարգավորելու նպատակով «Կոմիտասի անվան ազգային քառյակ» և ‹‹Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ները համատեղ քննարկել են միավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները և եզրակացրել, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ուղղվածությունը լիովին համահունչ է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ուղղվածությանը, կանոնադրությանը, ինչը Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ին լիարժեք գործունեություն ծավալելու հնարավորություն կտա:

Միաժամանակ միավորումն իր հերթին կնպաստի կամերային ժանրում միասնական քաղաքականությանը, քանի որ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքո արդեն իսկ գործում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը:

Բացի դրանից՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա է ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որն ապահովում է վերջինիս ենթակայությամբ գործող ստեղծագործական 5 կազմակերպությունների համերգային գործունեությունը, կարգավորում է դրանց տոմսային տնտեսությունը, զբաղվում է կազմակերպության գովազդատեղեկատվական գործունեությամբ, որոնց բացակայությունը խոչընդոտում է «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության արդյունավետ գործունեությանը:

Հետևաբար վերոնշյալ փաստարկներով պայմանավորված` «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միացումը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կօգնի կարգավորել տեխնիկական խնդիրները և կնպաստի քառյակի ստեղծագործական, համերգային գործունեության բարելավմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան