ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների ԵԱ. Հայաստանի 2 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

Մարտի 22, 2022
Սպորտային լուրեր

Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են նախնական փուլերի մենամարտերը:

Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, դուրս են եկել եզրափակիչ և մարտի 23-ին կպայքարեն ամենաբարձր մեդալների համար:

Ասլիկյանը կիսաեզրափակչում հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Տահիր Ակոյունի նկատմամբ, իսկ եզրափակչում կմենամարտի իտալացի Միշել Բալդասի հետ: 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանն էլ կիսաեզրափակչում 4:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջալալ Գուրբանովի նկատմամբ: Եզրափակչում Շախպազյանի մրցակիցը կլինի թուրք Օզմեն Քերիմը: Վերջինս նոյեմբերին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր:

Կանանց պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51 կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ) և Հովհաննես Փափազյանը (+86 կգ), իսկ կանանց պայքարում՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Արևիկ Դոխոյանը (52 կգ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…