ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համաշխարհային hակադոպինգային գործակալությունը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը շարունակական աջակցության համար

Մարտի 22, 2022
Սպորտային լուրեր

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ շարունակական համագործակցության և ցուցաբերած աջակցության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագրի են արժանացել գործակալության կողմից:

Հայաստանը 2004 թվականից է անդամակցում Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը, ինչը որոշակի ֆինանսական ներդրումներ է ենթադրում: Այս տարի այն 12.488 դոլար է կազմել, որն էլ վճարվել է ԿԳՄՍ նախարարության կողմից:

«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ WADA-ում ներդրում կատարելու համար: Սպորտում դոպինգի դեմ պայքարում Ձեր ներդրումը նշանակալի դեր ունի, և մենք երախտապարտ ենք Ձեզ գործակալությանը շարունակական նվիրվածության համար»,- ասվում է ԿԳՄՍ նախարարին ուղղված շնորհակալական նամակում:

WADA-ից ընդգծում են՝ իրենք կանոնավոր կապի մեջ են Հայաստանի «Հակադոպինգային գործակալության», մասնավորապես՝ փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանի հետ, և 2021 թվականի դեկտեմբերին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (EERADO) լուծարումից հետո հեշտացրել են Հայաստանի և Հունգարիայի ազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ համագործակցության հաստատումը։

Արեգ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը բավականին բարձր հեղինակություն ունի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում և մշտապես լավ ցուցանիշներ է ապահովում WADA-ի ամենամյա մոնիթորինգներում. «Պայմանավորված այն իրողությամբ, թե երկիրը քանի ներկայացուցիչ է ունենում օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում, WADA-ն պահանջ է ներկայացնում՝ տարեկան քանի մարզիկ պետք է թեստավորվի: Եթե դա չի կատարվում, երկիրը կարող է որակազրկվել, ինչպես եղավ Ռուսաստանի պարագայում: Նախորդ տարվա արդյունքներով 11 երկիր չանցավ մոնիթորինգն ու որակազրկվեց: Մենք նման խնդիրներ չենք ունենում, ու կարծում եմ՝ այս տարի էլ չենք ունենա: Առաջիկա մոնիթորինգը նախատեսված է մայիսի վերջին»:

Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանն ընդգծում է՝ մենք սովորաբար խնդիրներ ենք ունենում երիտասարդ մարզիկների դեպքում ու պետք է ավելացնենք նրանց դոպինգ-թեստերի թիվը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: