ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը` ՀՀ մարզերում» ծրագրի սաները «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին:
«Ժառանգություն» սոցիալ-մշակութային միավորումը Բելառուսի Հանրապետության Մոգիլև քաղաքում կազմակերպել էր «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթը: Միջոցառումն ընդգրկված է 2021-2022 թթ. ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջազգային համագործակցության միջոցառումների ծրագրում: Այն նախատեսված էր 14-22 տարեկանների համար և տեղի է ունեցել տարբեր անվանակարգերում: Մրցույթին մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ, որոնք ներկայացրել են 48 աշխատանք։
Մրցույթին ուսուցիչներ Թաթուլ Կարապետյանի, Անդրանիկ Հարությունյանի և Նարինե Պողոսյանի գլխավորությամբ մասնակցել են «Արարի» 9 սաներ: «Ժառանգություն» անվանակարգում «Արարը» ներկայացել էր երեք տեսաֆիլմով. երեքն էլ արժանացել են մրցանակի:
«Я – носитель традиций моих предков» (‹‹Ես իմ նախնիների ավանդույթների կրողն եմ›› տեսաֆիլմը պատմում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող ‹‹ԱՐԱՐ››-ի կարպետագործության կենտրոնի մասին), «Возрождаю быт предков» (‹‹Վերածնում եմ նախնիների կենցաղը›› տեսաֆիլմը պատմում է Արարատի մարզի Զանգակատուն համայնքում գործող ‹‹ԱՐԱՐ››-ի խեցեգործության կենտրոնի մասին),
«Я возвращаюсь к истокам нашей письменности» (‹‹Ես վերադառնում եմ մեր դպրության ակունքներին›› տեսաֆիլմը պատմում է Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Արարի» մանրանկարչության կենտրոնի մասին):
Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունեցել «ՌՈՒՍԿԻ ԴՈՄ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում:
«Արարի» հիմնադիր ղեկավար Արսեն Գրիգորյանի խոսքով՝ մրցույթն այն լավագույն առիթներից է, որի շնորհիվ աշխարհին կարող ենք պատմել Հայաստանի մշակույթի և նրա շարունակականության ապահովման մասին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել նրանց
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: