ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խաչիկ Հարությունյան. «Մեկ անգամ ևս ընդգծվել են շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու անխաթար ընթացքը»

Մարտի 18, 2022
Մշակութային լուրեր

Մարտի 16-17-ն անցկացվել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երկօրյա աշխատանքներն անցկացվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ կարևորելով Երևան քաղաքին նվիրված նմանատիպ միջոցառումների անցկացումը, քաղաքի պատմության տարբեր փուլերին առնչվող երևույթների վերհանումն ու հանրահռչակումը։

Աշխատաժողովի ծրագիրը հագեցած էր Երևանի նախաքրիստոնեական, միջնադարյան, նախախորհրդային, խորհրդային և արդի ժամանակաշրջանների՝ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններին նվիրված զեկուցումներով։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, անդրադառնալով աշխատաժողովի կարևորությանը, նշել է, որ հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս ընդգծել շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու նրա անխաթար ընթացքը։ Զեկուցումներով շեշտադրվել են քաղաքի հնագիտական ու մշակութային հնամենի շերտերը, ջրամատակարարման, մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կառուցումը, որոնք քաղաքի զարգացման լրջագույն նախադրյալներից էին։

«Երևանի միջնադարյան պատկերը ևս տպավորիչ է․ 9-րդ դարից սկսած՝ Երևանը հիշատակվում է Հայաստանի տարբեր վանքերի (Սևանավանք, Մաքենյաց վանք, Կեչառիս, Չորուտի Իշխանավանք և այլն) վիմագրերում՝ որպես այգեվետ և ջրառատ մի բնակավայր, որին ընծայվել են նորանոր հողատարածքներ։ Առնվազն 13-րդ դարում Երևանում և նրա մերձակայքում ծաղկել է գրչությունը։ 1297 թ․ Նորքի՝ երբեմնի կանգուն Սուրբ Ստեփանոս եկեղեցու հովանու ներքո Սարգիս անունով գրիչն ընդօրինակել է 3 ձեռագիր մատյան։ 15-րդ դարում արդեն բուն Երևանում, մասնավորապես՝ Սբ. Անանիա առաքյալի անապատում, մեծ թափ է առել ձեռագրերի ընդօրինակումը։ Պարզվում է, որ շուրջ 700 տարի, այսինքն՝ 13-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ, քաղաքի և նրա մերձակայքի վանքերում ընդօրինակվել և մեզ է հասել շուրջ 100 ձեռագիր մատյան, որոնք կրկին հավաստում են Երևանի անխաթար ընթացքը»,- շեշտել է Խաչիկ Հարությունյանը։

Տնօրենի խոսքով՝ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները մանրամասն ներկայացրել են քաղաքի ոչ միայն միջնադարյան հուշարձանները, այլև առհասարակ քաղաքի պատմության տարբեր շրջափուլերում ստեղծված հուշարձանները, դրանց առնչվող փաստաթղթերը, խնդիրներն ու այլ հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել նաև քաղաքի նախախորհրդային, խորհրդային և արդի ժամանակահատվածներում քաղաքաշինական և ճարտարապետական այն հարցերին, որոնք այս կամ այն չափով վերաբերում էին տեղի հուշարձաններին։

«Աշխատաժողովն անցավ բավական հետաքրքիր, եղան ակտիվ քննարկումներ, երբեմն՝ բանավեճեր, որոնք ցույց տվեցին քաղաքի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը։ Այդ մասին էին վկայում երկօրյա աշխատաժողովի լեցուն սրահները։ Թե՛ մասնակիցները, թե՛ ներկաները ողջունեցին աշխատաժողովի կազմակերպումը և հույս հայտնեցին, որ այն կլինի շարունակական»,- տեղեկացրել է Խաչիկ Հարությունյանը և հավելել, որ այսօրինակ միջոցառումները կենտրոնի առաջնահերթություններից են, և մտադիր են այս աշխատաժողովը դարձնել ամենամյա, ինչպես նաև առաջիկայում հանդես գալ հետաքրքիր այլ նախաձեռնություններով ևս։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…