ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարն ընդունել է «Էրազմուս+»-ի փորձագիտական խմբին

Փետրվարի 13, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի և «Էրազմուս+» ծրագրի  բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ:

Ողջունելով  ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է  ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները: ԿԳ նախարարը, կարևորելով «Էրազմուս +» ծրագրի դերը մեր երկրի բարձրագույն կրթության բարեփոխումների  գործընթացում, հորդորել է փորձագիտական խմբի անդամներին գործուն աջակցություն ցուցաբերել բարեփոխումների  մշակման գործին: «Սա նույն «Տեմպուս/Տասիս» ծրագիրն է, որը շարունակական լինելով՝ ԵՄ-ի կողմից շատ լուրջ աջակցություն է հայ հասարակությանը: Աջակցությունը երկու ուղղությամբ է. առաջինը` այն մոտեցնել եվրոպական միջբուհական համագործակցության տրամաբանությանը, և երկրորդը՝ որակ ստեղծել»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել. «Անշուտ, տեղյակ եք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն: Նախագծի` օրենքի ուժ ստանալուց  հետո բարձրագույն կրթության ոլորտում ակնկալում ենք համակարգային լուրջ փոփոխություններ: Օրենքի դրույթների իրագործումը և, առհասարակ, բարձագույն կրթության ոլորտում  նախատեսվող փոփոխությունները  հնարավորություն կտան տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ մրցունակ կրթական հաստատություններ»:

Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ բարձրագույն կրթության բարեփոխումների մասով նախարարությունում գործում է 3 աշխատանքային խումբ` բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխումների,  բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության  բարձրացման  և ցանցային համալսարանների մշակման ուղղություններով: Հաշվի առնելով եվրոպական համալսարանական համակարգում ձեռք բերված «Էրազմուս+» փորձագիտական խմբի  մասնագիտական լուրջ վերապատրաստումները` նախարարը նշել է, որ ՀՀ բուհական համակարգում նրանց փորձը արդյունավետ և կիրառելի կլինի հատկապես ուսանողների շարժունության ապահովման առումով: «Ցավոք, պետք է արձանագրենք, որ ուսանողների շարժունության, դասախոսների համագործակցության առումով շատ ավելի մեծ ձեռքբերում ունենք Հայաստանից դուրս հարաբերություններում, քան Հայաստանի ներսում եղած բուհերի միջև: Այժմ մենք ցանցային համալսարանների աշխատանքային հանձնաժողով ենք ստեղծել: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է դիտել մեկ բարձրագույն կրթության կլաստեր, որովհետև ունենք ընդամենը 87 000 ուսանող, և  եթե սա դիտենք մի ամբողջության մեջ, հնարավորությունները շատ ճիշտ կօգտագործենք: «Էրազմուս+»-ը դա է փաստում»,-նշել է Լևոն Մկրտչյանը: 
 Ներկայացնելով «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը` Լանա Կառլովան նշել է, որ նմանօրինակ խմբեր կան աշխարհի 27 երկրներում, որոնց նպատակն է` աջակցել ազգային պետություններում բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին: Հայաստանի խումբը ձևավորվել է դեռևս 2008 թվականին: Խմբի անդմաները փորձի ուսումնասիրման նպատակով վերապատրաստումներ և մասնագիտական այցեր են կատարել եվրոպական երկրներ, ուսումնասիրել բարձրագույն կրթության ոլորտում այդ երկրների փորձը, իրավիճակը, հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավարի հավաստմամբ` փորձագիտական խումբը պատրաստակամ է իր ողջ գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում  իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են մարզային այցելությունների և ուսանողների դերի բարձրացման հիմնախնդիրները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռքբերել` պարբերաբար կազմակերպել նման քննարկումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Teaching Grammar in High School

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…