ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ ) այս տարվա առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհուրդը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնց առնչությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Արտակ Աղբալյանը: Նա խորհրդի անդամներին ներկայացրել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում օգտագործվող ուսումնական ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի ընտրության ու փորձաքննության, պետական կրթական չափորոշիչների մշակման և աշխատանքային խմբերում փորձագետների ընտրության նոր ընթացակարգերը, որոնք հաստատվել են ԿԳ նախարարի հրամանով: «Նոր ընթացակարգերը մեկ նպատակ են հետապնդում՝ սահմանել միասնական սկզբունքներ և հստակեցնել չափանիշները, թե ովքեր կարող են ընդգրկվել չափորոշիչներ մշակող խմբերում և ինչ մոտեցմամբ են ընտրվելու մշակման ենթակա ձեռնարկների ցանկերը: Փորձել ենք իրավական կարգավորմամբ սահմանափակել որակական պահանջներին չհամապատասխանող մասնագետների ներգրավումն այս գործընթացում: Կարծում եմ այս փոփոխությունները կնպաստեն ՄԿՈՒ չափորոշիչների, հետևաբար նաև կրթության որակի բարելավմանը»,- նշել է Ա. Աղբալյանը: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» (Better Qualifications for Better Jobs) ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրին, որը համագործակցության նոր ծրագիր է՝ ՀՀ կառավարության և ԵՄ-ի միջև. «Սա 2007 թվականից մեկնարկած 12 տարածաշրջանային քոլեջների հիմնադրման ծրագրի տրամաբանական շարունակությունն է: 2017 թվականի հունվարից մեկնարկած նոր ծրագիրը նախատեսում է գյուղատնտեսական քոլեջների աջակցություն և ագրոմասնագիտությունների հզորացում»,- նշել է Ա. Աղբալյանը՝ հավելելով, որ ոլորտի ընտրությունը պայմանավորված է ՀՀ կառավարության առաջարկությամբ և սահմանած առաջնահերթությամբ, ինչպես նաև ԵՄ-ի համար նախընտրելի մոտեցմամբ: ԵՄ աջակցության նոր ծրագրով թիրախային են դիտարկվելու 8 գյուղատնտեսական քոլեջներ: Ակնկալվում է, որ 2020 թվականին՝ ծրագրի ավարտից հետո ՀՀ կրթական համակարգը կունենա գերազանց վերանորոգված և տեխնիկապես վերազինված ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են պատրաստվել մրցունակ ագրոմասնագետներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև գյուղատնտեսական մասնագիտությունների չափորոշիչների վերանայում և մշակում (2017 թվականի համար նախատեսված է մոտ երեք տասնյակ չափորոշիչների մշակում և վերանայում), դասավանդողների վերապատրաստում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացում: Ծրագրի հիմնական նախապայմաններից մեկը ՄԿՈՒ հաստատություններում սովորողների պրակտիկաների կազմակերպման արդյունավետության բարձրացումն ու սոցիալական գործընկերության ընդլայնումն է: Այս հարցում ակնկալվում է գործատուների հետ համագործակցության ակտիվացում և ընդլայնում: Որպես առաջին քայլ ԿԳՆ-ն պատրաստվում է ՄԿՈՒ ոլորտում նոր սոցիալական գործընկերության հայեցակարգի պատրաստում: Ծրագրի նախապայման է դիտվում նաև բոլոր հաստատություններում կարիերայի կենտրոնների ստեղծումը: ԵՄ նոր ծրագրի առնչությամբ ՄԿՈՒԶԱԽ-ի անդամները մի շարք հարցեր են բարձրացրել, մասնավորապես «դուալ»՝ կրթություն (աշխատանքի վրա հիմնված ուսուցում) կազմակերպելու և նախկինում իրականացված ծրագրի մոնիթորինգ կատարելու առաջարկությամբ:
Նիստի ընթացքում ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնկատարը ՄԿՈՒԶԱԽ-ի անդամներին է ներկայացրել 2017 թվականին մշակման ենթակա թվով 12 կրթական չափորոշիչների, ինչպես նաև նախկինում մշակված և 2017 թվականին վերանայման ենթակա թվով 20 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկերը: Մասնագիտությունների ընտրությունը կատարելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունները, մասնավորապես ՀՀ մարզպետների կողմից արդեն ներկայացվել են մարզերի զարգացման ներդրումային ծրագրերը, որոնք հիմք ընդունելով որոշվել են հեռանկարային մասնագիտությունները՝ կարևորելով այդ ուղղվածության չափորոշիչների արդիականացումն ու մշակումը: Այստեղ նույնպես հիմնական շեշտը դրված է գյուղատնտեսական մասնագիտությունների չափորոշիչների վրա: Ցանկի վերջնական հաստատումը կկատարվի, հաշվի առնելով նաև գործատուների միություններ ներկայացնող կազմակերպությունների առաջարկները: ՄԿՈՒԶԱԽ-ի կողմից հավանության է արժանացել նաև 2016 թվականին հայտագրված և 2017-ին մշակման ենթակա թվով 15 ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ցանկը, որտեղ ներառված են նաև գործատուների շահերը ներկայացնող կազմակերպությունների առաջարկությունները: Նիստում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց