ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքը և արդյունքները

Մարտի 15, 2022
Պաշտոնական

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» հավանության արժանացած զեկույցը:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ հանրակրթության ոլորտում մեկնարկել է «300 դպրոց 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը: Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ իրականացված աշխատանքները համահունչ են այն ծավալին, որը Կառավարությունը պարտավորվել է իրագործել մինչև 2026 թվականը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ գործարկվել է ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված նոր՝ կամավոր ատեստավորման ծրագիրը, որի արդյունքում մասնակիցները կստանան 30-50% հավելավճար: Նախարարը վստահեցրել է, որ ծրագիրը կլինի շարունակական և կկատարելագործվի: Հաջորդ ծրագիրը, որին անդրադարձել է Վահրամ Դումանյանը, 2021 թվականին մեկնարկած կրթական ծառայությունների տեղորոշման և հասանելի որակյալ կրթության ապահովման նոր մոդելի նախագծումն է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար, որն իր բնույթով կրթական ծառայությունների կազմակերպման և որակի ապահովման ամբողջությամբ նոր մոտեցում է։

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտին՝ նախարարը նշել է, որ 2021 թվականին պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 44- օրյա պատերազմի մասնակիցներին: Նախարարն անդրադարձել է նաև բուհերում հոգաբարձուների խորհուրդների և ռեկտորների ընտրության գործընթացին, ինչպես նաև կրթության որակի ապահովման հարցերին:

Վահրամ Դումանյանը նշել է, որ գիտության ոլորտի հատկացումներն ավելացել են 83 տոկոսով, որը կարելի է համարել հեղափոխական: «Նման շեշտակի վերաբերմունքի փոփոխություն գիտության ոլորտի նկատմամբ երբեք չի եղել, սակայն ֆինանսավորման մեծացման պարագայում ակնկալվում է նաև համապատասխան արդյունքի ստացում»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ կբարձրանա նաև գիտաշխատողների աշխատավարձը:

Վահրամ Դումանյանը փաստել է, որ շեշտակի փոխվել է նաև վերաբերմունքը մարզաշխարհի ներկայացուցիչների նկատմամբ. սահմանվել են մարզիկների և մարզիչների անվանական թոշակներ: Մշակույթի ոլորտում, ըստ նախարարի, կրթական հաստատություններում իրականացվել են բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, օրինակ՝ «Դասարան+Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ», «Մեկնարկ» և այլն, որոնք կլինեն շարունակական: Մշակույթի ոլորտում իրականացվել են կապիտալ ներդրումներ: Մասնավորապես, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 մլն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով, որը կկրի շարունակական բնույթ: Նախարարը վստահեցրել է, որ մյուս հաստատություններում առկա բոլոր խնդիրները ևս կլուծվեն՝ ի շահ մշակույթի զարգացման:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ երիտասարդության ոլորտում պետությունը աջակցություն է ցուցաբերել 5 մարզային կենտրոնների. այս տարի կավելանան ևս 2-ը: «Մենք պետք է աջակցենք նմանատիպ կենտրոններին, որպեսզի մարզերում միջավայր փոխվի, քանի որ հատկապես սահմանամերձ համայնքներում ունենք երիտասարդների ժամանցի և զբաղվածության հետ կապված լրջագույն խնդիրներ»,-ընդգծել է նախարարը:

Վահրամ Դումանյանի զեկույցից հետո պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանին և Արա Խզմալյանին, ինչպես նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին:

Հարցերը հիմնականում վերաբերել են կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, մշակույթի ոլորտի աշխատակիցների վարձատրության, հուշարձանների պահպանության, բուհերում լաբորատոր սարքավորումների, մանկապարտեզների վերանորոգման, դրանցում երեխաների ընդգրկվածության և այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: