«Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական…»
Նա մարդ էր, պոետ և քաղաքացի ․․․
2022թ. մարտի 14-ին Լճաշեն գյուղի Ա.Տեր-գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ գրականության գագաթներից մեկի՝ արևապաշտ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:
Դպրոցում ամենուր Չարենց էր, չարենցյան խրիմաստ պատգամ՝ «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Դասասենյալում Եղիշե Չարենցի մեծադիր նկարն էր, Չարենցի ու մեծերի խոսքերը, նկարներ, գրքեր, վահանակներ, ծաղիկներ…
Ցերեկույթն սկսվեց «Ես իմ անուշ Հայաստանի» երգի հոգեթով երաժշտությամբ ու պարով: VI-XI դասարանների աշակերտներն իրենց գեղեցիկ խոսքով ներկայացրին մեծ պոետի կյանքի անմոռաց, հետաքրքիր էջերը, նրա խոսքերը, բանաստեղծոթյուններն ու պոեմները: Հնչեցին Չարենցի խոսքերով գրված երգերը՝ «Լուսամփոփի պես աղջիկ», «Հեռացումի խոսքեր», «Հայրենիքում»:
Չարենցը սովորական անձ չեր, ինչպես իրավացիորեն ասել է Մարտիրոս Սարյանը. «Նաիրին ծնեց Չարենցին... ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ, ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ, բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ... բարձրացրեց գլուխը, տեսավ շողացող արևը… Եվ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց…»:
Աշակերտները ներկայացրին, որ Չարենց-Բանաստեղծն ու Չարենց-Մարդը դարձել են հավերժության ուղեկից:
Եղիշե Չարենցը եկել է դարերից ու հաղթականորեն գնում է դեպի ապագա…
Ե՛ս եմ հիմա- մի պոետ, և իմ անունը Չարենց- Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
Ցերկույթը կազմակերպել էր հայոց լեզվի, գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորումը, այն մեծարանքի արտահայտություն էր նորագույն շրջանի հայ պոեզիայի առաջնորդի, ազգային հանճարի հանդեպ:
Աշակերտներին, կազմակերպիչներին շնորհավորեց տնօրեն Աիդա Մուրադյանը՝ ավելացնելով, որ մարտիրոսանալու սխրանքով Չարենցը հավիտենապես հայ ժողովրդի հետ է, նրա լուսավոր ձգտումների հետ:
«Սոմա» և «Ամբոխները խելագարված» պոեմները, որոցում առինքնող բռնկում կա, հեղափոխության մաքրագործող տարերք, բանաստեղծի սրբազան երդում հեղափոխության, խելագարված ամբոխների գոյամարտ, գոյամարտ որտեղ մեկի փոխարեն դեպի խորհրդանիշ Արևն են սուրում հոծ ամբոխները, որոնց մաքառող արևագնացությունը նույնանում է հեղափոխական ազատասիրական երթին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝ Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված…
Այս պոեմներով, իր հետագա ողջ ստեղծագործությամբ ու կյանքով հեղափոխությանը փարած Չարենցը ժողովուրդների գալիք ազատամարտերի, ազատասիրական բոլոր արշալույսների հետ է:
Չարենցի պոեմներում հառնում է Նաիրյան երկիրը, որը ձուլվելով հեղափոխությանը՝ հեղափոխության բրոնզե թևերով ձգտում է դեպի մարդկության գալիք լուսավոր հեռուներ.
Ողջույն - ավելի՛ առնական, արի, Քան ողջույնը քո, երկիր արնաքամ, Կարմի՛ր Նաիրի...
Բանաստեղծը հավատում էր, առաջին անգամ իր սրտում են վառ խտացել ու մարմին առել Նաիրի երկրի գալիքները:
Ջեմմա Դանիելյան
Հայոց լեզվի, գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորման նախագահ
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց