«Հովեր» պետական կամերային երգչախմբի 30-ամյակը կնշանավորվի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» երաժշտական ներկայացման պրեմիերայով։
Նախագիծն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Պրեմիերան տեղի կունենա մարտի 14-ին և 15-ին` ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. մասնակցությամբ՝ Շահանե Աղաքարյանի (դաշնամուր, երկրորդ մասը` Արմեն Բաբախանյան), Մերուժան Եգանյանի (ակորդեոն), «Հովեր» պետական կամերային երգչախմբի։ Երաժշտական ներկայացումը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը։
«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» երաժշտական ներկայացման կոմպոզիտորը Վաչե Շարաֆյանն է, ռեժիսորը՝ Նարինե Մալյանը։ Նախագծի ղեկավարն է Անուշ Քոչարյանը։
«Հովեր» պետական կամերային երգչախումբը բաց է խմբերգային բոլոր ժանրերի համար: Երգչախումբը հանդես է եկել «Թիատրո Դալ Վերմե» (Իտալիա), «Թիեթրը Նանթրե Ամենդիրս», «Սիտե դե լա մյուզիք», «Լը Քուաղց» (Ֆրանսիա), «Սթրաթմոր», «Քարնեգի Հոլլ» (ԱՄՆ), «Լինքոլն Սենթըր» («Ալիս Թուլի Հոլլ») (ԱՄՆ), Թայբեյի ազգային (Թայվան), «Էրմիտաժ» թատերական (Ռուսաստան) և այլ հեղինակավոր դահլիճներում:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը նախաձեռնել է մի շարք խմբերգային ներկայացումներ, մասնակցել բազմաթիվ մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային նախագծերի:
Երգչախումբը մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի երաժշտական աշխատանքներին, ունի 7 ձայնասկավառակ: Երգչախումբը համերգներով հանդես է եկել մի քանի տասնյակ երկրներում, մասնակցել մի շարք միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոների:
Նշենք, որ երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 2018 թվականից ԵՊԿ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել նրանց
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: