Կապանի N 5 հիմնական դպրոցը, ի թիվս այլ դպրոցների, ՎՎ Կապանի գրասենյակի բարի կամեցողությամբ ունեցավ Սմարթ ( SMART) գրատախտակ:
Ի՞նչ հնարավություններ է նախատեսում խելացի գրատախտակը:
Այսօր՝ մարտի 10-ին, դպրոցի 4-րդ «բ» դասարաի դասվար, փորձառու մանկավարժ Արևիկ Հայրապետյանը սաների հետ տվեց հարցի պատասխանը:
Ես և շրջակա աշխարհն առարկայից՝ «Հայսատանը մեր հայրենիքն է» թեմայի շրջանակում անցկացրեց ինտերակտիվ դաս, որը փոխգործակցություն էր ոչ միայն դասավանդողի և սովորողի միջև, այլև սովորողների միջև, ուսումնական նյութի և սովորողի միջև:
Ուսուցման գործընթացում տեխնոլոգիայի կիրառումը բարձրացրեց կրթության արդյունավետությունը և որակը, ապահովեց ինքնուրույն ճանաչողական գործունեության շարժառիթներ, նպաստեց միջառարկայական կապերի ամրապնդմանը՝ առարկայական ծրագրերի ինտեգրման եղանակով:
Այսուհանդերձ՝ ուսուցչուհու և սաների խմբային ու անհատական աշխատանքը փայլեց ստեղծագործ յուրացումով՝ ապահովելով բազային հմտությունների, կարողությունների զարգացում, այն է՝ մտածել, պրպտել, ոչ ստանդարտ լուծումներ գտնել, ինքնուրույն կողմնորոշվել, հետազոտել և այլն:
Դասի ընթացքում երեխաները փորձեցին մատուցումների միջոցով վերարտադրել դասը, հեռացնել առաջացած խնդիրները, վիզուալ պատկերացումից անցում կատարել որոնողական գործունեությանը:
Աշխատանքը դասի ժամանակ դարձավ կենդանի գործողություններ, որը մեծ հետաքրքրություն և աշխուժություն առաջադրեց, տեսնել ընդունել, վերարտադրել, խաղալ նաև այն ժամանակ, երբ գրում- կարդում ես՝ ահա նպատակ, որ իրականացվեց խելացի գրատախտակի օգնությամբ
- Սկզբում մտավախություն ունեի,-ասաց ուսուցչուհին,- հետո հասկացա, որ երեխաները քաջալերեցին:
Տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Ալինա Մկրտչյանը հանգամանալից վերլուծեց դասը, բարձր գնահատական տվեց կատարված աշխատանքին ու երեխանաերի ցուցաբերած գիտելիքին: Նրա բնորոշմամբ՝ յուրօրինակ դասը դիտվեց որպես մունետիկ իր տեսակի մեջ՝ դպրոցում կազմակերպված բաց դասերի ձևաչափում:
Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը հանգամանալից վերլուծեց կատարված աշխատանքը՝ շեշտադրում անելով արդի ժամանակն ու նոր պահանջները:
- Նոր դարաշրջանում կրթությունը ձեռք է բերում կիրառական նշանակություն, ուստի և մեծանում է շարունակական կրթության դերն ու անհրաժեշտությունն անհատի կյանքում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տեմպը, ժամանակակից մեթոդները պարտադրում են ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են ինքնուրույն ճանաչողական գործունեության շարժառիթներ, ուստի հորդորում եմ բոլոր ուսուցիչներին էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդներով բարելավել ուսուցման աշխատանքները՝ հեշտացնելով նորի յուրացումը:
Դասին ներկա էին գործընկերներ, ծնողներ:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց