ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բարեկամություն» համույթի հոբելյանական 35-րդ շրջանի մեկնարկը նվիրված է կանանց միամսյակին

Մարտի 10, 2022
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի համար 2022 թվականը հոբելյանական է. համույթը նշում է իր հիմնադրման և ստեղծագործական գործունեության 35-ամյակը։

Մարտի 12-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում «Բարեկամություն» համույթն իր հոբելյանական համերգաշրջանի մեկնարկը կտա կանանց միամսյակին նվիրված մենահամերգով։

Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նորայր Մեհրաբյան, գեղարվեստական ղեկավարի օգնական՝ Զոհրաբ Բակալյան, փորձավար՝ Անի Մինասյան: Զգեստների նկարիչ՝ «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռուբինէ Հովհաննիսյան: Տնօրեն՝ Արթուր Դանիելյան:

Համույթն իր ակտիվ գործունեությամբ տարիներ շարունակ ստեղծագործել ու արարել է՝ աշխարհին ներկայանալով կատարողական բարձր արվեստով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն