ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վանաձորի Մովսես Խորենացու անվան հ.17 ավագ դպրոցում բացվեց «Փառքի սրահ»

Փետրվարի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ. փետրվարի 7-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում բացվեց ¦Փառքի սրահ§՝ նվիրված 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին անօրինակ քաջություն ցուցաբերած դպրոցի նախկին սաներին:

Միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ պաշտոնատար անձիք՝ ի դեմս փոխմարզպետ պրն. Ա.Դարբինյանի, փոխքաղաքապետ պրն. Ա.Բերնեցյանի, գրող-հրապարակախոս Ս.Խալաթյանի: Իրենց ներկայությամբ մեզ պատվեցին ԵԿՄ Վանաձորի ՏԲ նախագահի տեղակալ Գագիկ Մալխասյանը, ԵԿՄ Ալավերդու ՏԲ նախագահ Կարապետ Կիրակոսյանը, Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանը, ազատամարտիկներ Մարտուն Բաղրամյանը, Աղասի Հախոյանը, Սասուն Ծատուրյանը: Հրավիրված էին նաև տասնչորս աշակերտների ծնողները, որոնց մատուցվեց գեղեցիկ անակնկալ՝ բաժակներ՝ իրենց զավակների լուսանկարներով:

Հայրենասիրական ոգին թևածում էր ողջ դպրոցում, իսկ դահլիճում հյուրերին սպասում էին զինվորական հագուստով 9-րդ դասարանցիները, ովքեր յուրօրինակ միջոցառում էին կազմակերպել իրենց դասղեկ Անահիտ Քոչարյանի նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրերցին ազգային երգն ու պարը, փառաբանեցին հայոց բանակին, հայ ազատատենչ ոգին բարձր պահող զինվորին, իսկ վերջում երդվեցին հավատարիմ մնալ իրենց մեծ եղբայրների աննկուն ոգուն, դառնալ քաջարի զինվոր, անսասան պահել հայոց պետականության սահմանները:

9-րդ դասարանի աշակերտուհի Երկրապահ կամավորականների միության ¦Պատանի երկրապահների§ խմբակի սան Կիմա Պողոսյանը պարգևարվեց Երկրապահ կամավորականների ¦Եռասերունդ§ հոբելյանական մեդալով:

Փառք ու պատիվ Հայոց բանակի անվեհեր զինվորին, զինվոր ծնող հայ ժողովրդին:

  • ՏՀՏ գործիքների կարևորությունը կերպարվեստ առարկայի ժամանակ

    Թեմայի հեղինակ՝ Aghavni Aleyan 143

    Այսօր կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում ուսուցման գործընթացում: Կերպարվեստ առարկան լինելով ստեղծագործական և տեսողական առանձնահատուկ կերպով շահում է ՏՀՏ գործիքների կիրառությունից: ՏՀՏ գործիքների միջոցով հնարավոր…

  • «Սև արկղ» մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացու

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…