ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցական սննդի միջազգային օրը կնշվի նաև Հայաստանում

Մարտի 10, 2022
Պաշտոնական

2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը:
Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։

Տոնի շրջանակում այսօր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցում ևս կկազմակերպվի միջոցառում, որը համախմբելու է տարրական դպրոցի աշակերտներին և նրանց ծնողներին։ Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI): Նախատեսվում է բեմադրվող ինտերակտիվ ներկայացում, որի ընթացքում երեխաների և նրանց ծնողների համար կկազմակերպվեն ֆլեշմոբեր և խաղեր՝ օգնելու ծանոթանալ առողջ, սննդարար կերակուրների կարևորությանը և անառողջ սննդի վնասակար հետևանքներին:

ՊՀԾ-ն և գործընկերները կազմակերպում են նաև առցանց քվեստ, որին մասնակցել կարող են տարրական դպրոցում սովորող բոլոր աշակերտները՝ անկախ բնակավայրից, և նրանց ծնողները։ Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ։

Քվեստի հղումը՝ https://clck.ru/bkzhi

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…