ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը ‹‹Շամս›› հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների շնորհակալագրեր է հանձնել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Շնորհավորելով ներկա ուսուցիչներին՝ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման գործընթացը և ներդնում է բոլոր ջանքերը կրթության որակի բարելավման ուղղությամբ: Հանրակրթության վարչության պետը հավաստիացրել է՝ պետությունը արժևորում է բոլոր այն մարդկանց, որոնք մեծ վաստակ ունեն կրթության ոլորտում՝ ապագա սերնդի համար որակյալ կրթություն ապահովելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ նախորդ տարի փորձարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը. այս տարի ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների համար ևս նախատեսվում է այդ գործընթացը, որի արդյունքում նրանք կարող են օգտվել համակարգի ընձեռած հնարավորություններից:
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանն իր հերթին նշել է՝ 2021 թվականին եզդի ժողովրդի հայազգի մեծ բարեկամ Լազոյի՝ Հակոբ Ղազարյանի հեղինակությամբ Էջմիածնում հրատարակվել է ‹‹Շամս›› այբբենարանը՝ նաև եզդի դպրոցականների համար, որով դասավանդվել է մինչև 1928 թվականը: Նրա խոսքով՝ եզդիերենի դպրոցական մերօրյա դասագրքերը ՀՀ-ում սկսել են լույս տեսնել ու վերահրատարակվել 2005 թվականից՝ Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի համահեղինակությամբ: Նա փաստել է, որ այսօր եզդիերեն և եզդի գրականություն է դասավանդվում ՀՀ մարզերի 4 և Երևանի շուրջ 40 դպրոցներում:
«Այսօր տեղի է ունենում պատմական իրադարձություն, որովհետև Հայաստանից բացի՝ աշխարհի ոչ մի երկրում եզդիներն իրենց մայրենի լեզվով կրթություն չեն ստանում: Այն, ինչ արվում է ՀՀ-ում եզդի ժողովրդի համար, իր նմանը չունի աշխարհի և ոչ մի երկրում: Իմ համոզմամբ՝ այս ամենն առհավատչյան է մեր դարավոր եղբայրության»,- նշել է Հասան Թամոյանը: Նա նաև նշել է որոշ խնդիրներ, որոնց ուղղությամբ ակնկալել է պետության գործուն քայլերը, որպեսզի էլ ավելի բարելավվի եզդիերենի դասավանդումը: Դրանք վերաբերել են ուսուցիչների բարձրագույն կրթության, նրանց վերապատրաստման և աշխատավարձի բարձրացման, դպրոցների շենքային պայմանների բարելավման և այլ խնդիրների:
Ի պատասխան՝ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը միշտ բաց է ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող տարբեր խնդիրներ քննարկելու և դրանց լուծումներ առաջարկելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ վերջերս փոփոխություններ են կատարվել դասագրքերի հայտագրման կարգում, որը թվայնացվել է, և որտեղ առանձին տող է սահմանված ազգային փոքրամասնությունների դասագրքերի համար: Արսեն Բաղդասարյանը փաստել է նաև, որ համապատասխան փոփոխություններ են կատարվել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում, ինչպես նաև աշակերտների՝ դպրոց ընդունելության կարգում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: