Մարդու բազմակողմանի և ներդաշնակ զարգացման հիմքը դրվում է կրտսեր դպրոցում: Տարրական դասարաններում մեծ դեր է հատկացվում ընթերցանությանը, որի նպատակն է՝ զարգացնել կարդալու, պատմելու կարողությունները, հարստացնել խոսքն ու բառապաշարը, ճանաչողական գիտելիքները:
Երեխան որքան շատ կարդա, այնքան դյուրին կլինի նրա շփումը շրջապատի հետ:
Այդ նպատակով մեր դպրոցի տարրական մասնախմբի նախաձեռնությամբ II -IV դասարաններում կազմակերպվեց «Ընթերցանության և վայելչագրության» մրցույթ։
Յուրաքանչյուր դասարանից ընտրվել էր մեկական աշակերտ «Լավագույն ընթերցող» և «Լավագույն ձեռագիր» անվանակարգերում։ Մրցույթն ամփոփվեց գեղեցիկ ցերեկույթով։
Դասվարները աշակերտների համար պատրաստել էին խաղ-վիկտորինաներ, տեսասահիկներ,
առցանց կրթական խաղեր։ Մրցույթի վերջում բոլոր աշակերտները արժանացան պատվոգրերի։
Եղվարդի հ․3 հիմնական դպրոց