ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Մանմար, Էդիթ Պրինտ, Տիգրան Մեծ, Աստղիկ, Զանգակ, Անտարես և Արևիկ հրատարակչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին, հետևաբար նախարարությունը նախատեսում է բեկումնային և արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում: Այս կապակցությամբ հանդիպումներ են անցկացվելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` քննարկելու հիմնախնդիրը և համապատասխան լուծումեր գտնելու համար: Ըստ նախարարի` վարչապետի հանձնարարականով նախատեսվում է Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների շրջանակում հիմնել դասագրքաստեղծ կառույց` դասագրքերի ստեղծման գործընթացը համակարգելու նպատակով: Լևոն Մկրտչյանի խոսքով` բարեփոխումների գործընթացը պետք է սկսել հենց այսօր, որպեսզի հաջորդ տարի արդեն դաշտը բարելավված լինի: Նախարարը նշել է, որ ներկայումս տարրական դասարանների և ավագ դպրոցի որոշ դասագրքեր տպագրվում են պետբյուջեի, իսկ մնացած դասագրքերը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցով: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանն անդրադարձել է որոշ դասագրքերի բովանդակության, որակի, դրանք ավելի ընկալելի դարձնելու, ինչպես նաև որոշ տեխնիկական խնդիրների: Ըստ նախարարի` քանի որ մեր երկրում բացակայում է դասագիրք գրելու մշակույթը, այդ պատճառով երբեմն հաշվի չեն առնվում երեխայի ծանրաբեռնածության աստիճանը, տարիքային առանձնահատկությունները և այլն: Լ. Մկրտչյանի խոսքով` հիմնականում առկա է երկու դժգոհություն, մասնավորապես, բնագիտական և պատմական առարկաների մասով ակադեմիական չափից բարձր մակարդակ և հայերենի խրթին շարադրանք: Նախարարը հրատարակիչներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կինի նաև վերջիններիս ներկայացուցիչը: Խումբը կամփոփի դասագրքաստեղծ կենտրոնի ձևավորման վերաբերյալ հրատարակիչների ներկայացրած առաջարկությունները և դիտարկումները, ինչպես նաև այլ խնդիրներ` փորձագետների բազա ստեղծելու, դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների և մեթոդաբանության հետ կապված:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ` հստակ ձևակերպելով օրակարգային խնդիրները:
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց