Հունվարի 31-ին Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հայոց բանակի 25 ամյակին նվիրված միջոցառում: ՆԶՊ առարկայի ուսուցիչ Հ.Համբարձումյանը կազմակերպել էր ռազմահայրենասիրական ոգով տոգորված, հայրենապաշտությունն ու հայրենիքին նվիրվածությունն ամուր դարձնող գեղեցիկ ցերեկույթ, որտեղ աշակերտները իրենց ուսուցիչներին ներկայացան նորովի` բացահայտելով խիզախության, հայրենասիրության ընկալման շունչն ու էությունը:
Հիմնի ներքո 12-րդ դասարանի աշակերտ Սասուն Գաբրիելյանը հանդիսավոր կերպով ներս բերեց ՀՀ դրոշը: Հաղորդավարները իրենց ողջույնի խոսքը հղեցին բոլոր հայ զինծառայողներին:
Այնուհետև աշակերտները ներկայացրին հայոց բանակի կազմավորման գործընթացը, բանակի երգի ծագման պատմությունը, անդրադարձան բանակի հիմնախնդիրներին, արցախյան հերոսամարտի քաջասիրտ հերոսներին:
Բոլոր 25 աշակերտները բանակի 25 ամյակին երգեցին բանակի օրհներգը: Երգից հետո աշակերտները ներկայացրին հանդիսատեսին բանակի վարքականոնը:
Արցախյան հերոս Ռ. Պետրոսյանի անունը կրող դպրոցի աշակերտները հանդիսավոր մասնակցեցին զինվորական երդման արարողությանը: Աշակերտներից մեկը աղոթք հղեց առ Աստված ի փառս հայ զինվորի:
Միջոցառման ընթացքում հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց համակարգչային ցուցադրում-տեսանյութ դպրոցի շրջանավարտ նորակոչիկների կողմից:
Աշակերտները հանդես եկան գեղեցիկ ասմունքով և երգերով: 12-րդ դասարանի աշակերտ Սասուն Գաբրիելյանը փակ աչքերով վարպետորեն ցուցադրեց ավտոմատ կալաշնիկով զենքի քանդումն ու հավաքումը:
7-րդ դասարանի աշակերտների ներկայացրած ցուցադրական զորավարժություններով եզրափակվեց միջոցառումը:
Աշակերտները իրենց զինղեկին` Հ. Համբարձումյանին զեկուցեցին իրենց միջոցառման ավարտին:
Դպրոցում թվային գործիքներով հայոց լեզու անցնելը ռազմավարական նշանակություն ունի: Աշակերտը սովորում է, որ հայերենը «ժամանակակից լեզու է», որով կարելի է դրսևորվել, ստեղծել կայքեր և վարել բլոգներ, ինչը մեծացնում է հարգանքն…
(filedata/fetch?id=172311&d=1773083518) ​​​​ ​ Հարգելի՛ գործընկերներ, գիտեք, որ նոր ՀՊՉ-ով 1-4-րդ դասարաններում անցում ենք կատարել միավորային գնահատման բացակայությանը: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս ճիշտ կազմել բնութագրող գնահատումը, որպեսզի այն լինի…
Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս եք իրականացնում ձևավորող գնահատումը 1-4-րդ դասարաններում: Ինչպե՞ս անել, որ ելքի քարտերն ու ինքնագնահատման սանդղակները լինեն իրական արդյունք տվող, այլ ոչ թե ձևական լրացվող թղթեր: Կիսվե՛ք ձեր փորձով:
«Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս հասնել յուրաքանչյուր աշակերտին, երբ դասարանը մեծաքանակ է, իսկ կարիքները՝ տարբեր: Քննարկենք. Ինչպե՞ս կազմակերպել տարբերակված ուսուցումը 45 րոպեում: Ինչպե՞ս օգտագործել ինտերակտիվ գործիքները (քարտեր, խաղեր) անհատական մոտեցման համար: Ինչպե՞ս…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Թվային տեխնոլոգիաների և կարճ տեսանյութերի դարաշրջանում, չափազանց…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց