Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը։ Այն կրում է «ճկուն և որակյալ բարձրագույն կրթության որակի ապահովման միտումներն ու մարտահրավերները COVID-19 համավարակից հետո» խորագիրը:
Ֆորումը կազմակերպվել է ՀՖՀՀ-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ գործընկերությամբ։ Ֆորումի առաքելությունն է լրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և դրանց գործընկերների կողմից ֆրանկոֆոն տարածքում համալսարանների կառավարման բարելավման նպատակով իրականացվող գործողությունները: Տարածաշրջանային այս ամենամյա իրադարձությունը ծառայում է որպես քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմնական դերակատարների համար՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և դրանցից դուրս:
Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Կետատան:
«Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում, գլոբալիզացիայի համատեքստում համալսարանների կառավարման հայեցակարգը զարգանում է և բախվում նոր մարտահրավերների՝ կապված ակադեմիական և ռազմավարական կառավարման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի հետ: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է բարձրագույն կրթության որակի ապահովումը, որը ներառում է մի շարք կառուցակարգեր և գործընթացներ՝ ուղղված բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության բարելավմանը:
Համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու և կրթության որակի բարձրացման համար բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է լավագույնս արձագանքեն փոփոխություններին և նոր հանձնառություններին»,- ասել է նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ պետության կայուն և շարունակական զարգացումը մեծապես պայմանավորված է պետության կրթության ոլորտի առաջանցիկ զարգացմամբ և հասարակության կրթվածության մակարդակով:
Այս համատեքստում կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 2005 թ. վավերացնելով Բերգենի կոմյունիկեն և Բոլոնիայի հռչակագիրը, պաշտոնապես անդամագրվել է Բոլոնիայի գործընթացին, որով ստանձնել է այդ գործընթացով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի պարտավորությունների իրականացում։ ՀՀ-ն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս է կազմել, որով ապահովում է ՀՀ բարձրագույն կրթության համակարգի համադրելիությունը և համատեղելիությունը վերոնշյալ տարածքի սկզբունքներին։ Ստանձնելով համաձայնագրերից բխող մասնագիտական կրթության որակի ապահովմանն ուղղված ընթացակարգերն իրականացնելու պարտավորությունը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը։ Կենտրոնը ստանձնել է իրականացնել մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթության որակի արտաքին ապահովման բացառիկ իրավունքը, ինչպես նաև ապահովել որակի ապահովման ասպարեզում եվրոպական ցանցում ընդգրկումն ու ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը: Անդամակցում է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցին՝ INQAAHE-ին, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրին՝ EQAR-ին։
«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Հայաստանից 6 բուհ արդեն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը, և ԿԳՄՍ նախարարությունը իրապես քաջալերում է բուհերին՝ ֆրանսերենը ուժեղացնելու և ֆրանկոֆոն համալսարանական համագործակցություններում ակտիվորեն ներգրավված լինելու համար»,- ընդգծել է փոխնախարարը:
Ա. Մարտիրոսյանը ֆորումի մասնակիցներին իրազեկել է նաև, որ այժմ շրջանառության մեջ է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագիծը, որը ներկայացված է հանրային քննարկման: Փոխնախարարը կոչ է արել ծանոթանալու նախագծին և հանդես գալու առաջարկներով, դիտողություններով՝ փաստաթուղթն ավելի լավը դարձնելու, կատարելագործելու նպատակով:
Ա. Մարտիրոսյանն ամփոփել է խոսքը. «Լիահույս եմ, որ ֆորումը կծառայի որպես մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման լավ հարթակ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմնական դերակատարների համար: Այն հնարավորություն կընձեռի քննարկելու ոլորտի հիմնախնդիրները, առաջարկելու լուծումներ և կնպաստի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի ամրապնդմանը»:
Տեղեկացնենք, որ ֆորումը երկօրյա է, և փակումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 25-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան