2017 թ. փետրվարի 9-ին Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոցում 8-րդ դասարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Մարգարյանը համակարգչային սենյակում անցկացրեց «Ավետիք Իսահակյան» թեմայի ամփոփման դաս: Ծրագրային ստեղծագործությունների ամփոփումից հետո ցուցադրվեցին Ֆանտանի միջնակարգ դպրոցի կայքում տեղադրված Ավետիք Իսահակյանի «Մելքոն վարժապետը», «Պանդուխտ որդին», «Մոր սիրտը», «Կյանքից թանկ բանը» ստեղծագործությունների վերաբերյալ աշակերտների ստեղծած տեսահոլովակները, որոնք հաղթող էին ճանաչվել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի և «Ոզնի» համակարգչային մրցույթ ծրագրի հետ համատեղ կազմակերպած «Ավ.Իսահակյանի հեքիաթներն ու առակները» համակարգչային մրցույթում:
Այս դիտումը նպաստեց աշակերտների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Իսահակյանի ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրվածության մեծացմանը, աշակերտների շրջանում նմանատիպ նյութեր ստեղծելու ցանկության առաջացմանը և հեղինակի ստեղծագործությունների արժևորմանը, ինչպես նաև հանրապետության տարբեր մարզերի դպրոցների միջև կապի ստեղծմանն ու ամրապնդմանը:
Հեղինակ` Մարինե Մարգարյան
Դպրոցում թվային գործիքներով հայոց լեզու անցնելը ռազմավարական նշանակություն ունի: Աշակերտը սովորում է, որ հայերենը «ժամանակակից լեզու է», որով կարելի է դրսևորվել, ստեղծել կայքեր և վարել բլոգներ, ինչը մեծացնում է հարգանքն…
(filedata/fetch?id=172311&d=1773083518) ​​​​ ​ Հարգելի՛ գործընկերներ, գիտեք, որ նոր ՀՊՉ-ով 1-4-րդ դասարաններում անցում ենք կատարել միավորային գնահատման բացակայությանը: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս ճիշտ կազմել բնութագրող գնահատումը, որպեսզի այն լինի…
Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս եք իրականացնում ձևավորող գնահատումը 1-4-րդ դասարաններում: Ինչպե՞ս անել, որ ելքի քարտերն ու ինքնագնահատման սանդղակները լինեն իրական արդյունք տվող, այլ ոչ թե ձևական լրացվող թղթեր: Կիսվե՛ք ձեր փորձով:
«Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս հասնել յուրաքանչյուր աշակերտին, երբ դասարանը մեծաքանակ է, իսկ կարիքները՝ տարբեր: Քննարկենք. Ինչպե՞ս կազմակերպել տարբերակված ուսուցումը 45 րոպեում: Ինչպե՞ս օգտագործել ինտերակտիվ գործիքները (քարտեր, խաղեր) անհատական մոտեցման համար: Ինչպե՞ս…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Թվային տեխնոլոգիաների և կարճ տեսանյութերի դարաշրջանում, չափազանց…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց