Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու տոն է: Պատահական չէ, որ այս տոնը զուգադիպում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որովհետև երեխաները գրքերի աշխարհ են մտնում Թումանյանի հեքիաթներով:
Տոնը խորհուրդ ունի: Այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք և միմյանց գրքեր ընծայենք:
Օրվա առթիվ գրական երաժշտական ցերեկույթ էր կազմակերպվել Կապանի N 5 հիմնական դպրոցում՝ գրադարանավարուհի Գայանե Հարությունյանի գլխավորությամբ : Թումանյանական աշխարհը դպրոցի գրադարանում էր, ուր մի հարկի տակ և հանուն մի նպատակի հանդես էին գալիս Քաջ Նազարն ու Անբան Հուռին, Ձախորդ Փանոսն ու Շունն ու Կատուն, Պոչատ աղվեսն ու Կիկոսը:
Այստեղ ոչ մեկն անբան, ձախորդ կամ վախկոտ չէ, բոլորն եկել են շնորհավորելու միմյանց՝ գիրք նվիրելու տոնի առթիվ:
Դասվարներ Արևիկ Հայրապետյանը, Արմինե Մարտիրոսյանը և Արինե Գասպարյանը արել էին հնարավոր ամեն ինչ, որ լուսապայծառ հոգիներով ճառագած մեր փոքրիկների օրը լինի յուրօրինակ:
Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն տնօրեն Սիրանուշ Հարությունյանը, Արևիկ Աբրահամյանը գրքի նշանակությունը մարդու կյանքում իմաստը կրող զրույցներով:
ՎՎ Կապանի գրասենյակի ներկայացուցիչները դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին, իսկ երեխաներն էլ միմյանց գրքեր ընծայեցին:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց