Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Ազգային արխիվում կբացվի ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն բացառիկ նշանակության հետաքրքիր ցուցանմուշներ, այդ թվում՝ ՀՀ երեք նախագահների առաջին քաղաքացիական և դիվանագիտական անձնագրերը, մտավորականների դիվանագիտական անձնագրեր, նախագահների ստորագրած առաջին հրամանագրերը, վարչապետների ստորագրած առաջին որոշումները, և այլն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Անդրադառնալով արխիվի թվայնացման թեմային՝ Ա. Վիրաբյանն ընդգծեց, որ 21-րդ դարի տեխնոլոգիական բուռն զարգացումներն անդրադարձել են նաև արխիվի աշխատանքների վրա. «Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք թղթե արխիվից, դրանք մնալու են այնքան, մինչև նոր սերունդները՝ տասնամյակներ անց, իրենք կորոշեն՝ ինչ անել դրանց հետ»:
Թվայնացումն ինքնանպատակ չէ: Ըատ բանախոսի՝ այն լուծում է պահպանման խնդիրը, ինչպես նաև տեղեկությունների որոնման աշխատանքները հեշտացնելու համար է, երբ ինֆորմացիան կարելի է գտնել՝ րոպեների, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ վայրկյանների ընթացքում:
Հայաստանի Ազգային արխիվում թվայնացման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2004 թվականից, իսկ թղթե կրիչով փաստաթղթերի թվայնացումը սկսվել է 2010 թվականից, երբ ձեռք են բերվել արդիական նոր սարքավորումներ.
«Մեր պահոցներում այս պահին կա թվով մոտ 350 մլն փաստաթուղթ, իսկ չորս մեքենա երկու հերթափոխով տարեկան թվայնացնում է մոտավորապես 250.000 թերթ փաստաթուղթ: Այս պահի դրությամբ թվայնացված փաստաթղթերի թիվն անցնում է միլիոնի սահմանը: Մենք թվայնացնում ենք այն փաստաթղթերը, որոնք ունեն առավել շատ պահանջարկ: Դրանք են՝ մարդկանց հետ կապված՝ ծննդյան, մահվան, ամուսնության վկայականներ, կամ տոհմածառը վերականգնել ցանկացող ընտանիքներին անհրաժեշտ փաստաթղթերը: Պատմական նշանակության փաստաթղթերից առավել մեծ պահանջարկ են ներկայացնում Առաջին Հանրապետության պատմության հետ կապ ունեցող փաստաթղթերը, ինչպես նաև Ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը, որոնց պահանջարկը գնալով ավելի է մեծանում: Բառացիորեն վերջերս Ազգային արխիվ է դիմել Գերմանիայից ժամանած նկարահանող խումբ, ովքեր ԳերմանիայիԲունդեստագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո որոշել են ֆիլմ նկարահանել այդ մասին: Մեծ պահանջարկ կա նաև բնակավայրերի՝ գյուղերի կամ քաղաքների պատմության հետ կապված փաստաթղթերի նկատմամբ, որոնք ևս թվայնացման առաջին անհրաժեշտության շարքերում են: Առաջին անհրաժեշտության թվայնացման շարքերում են նաև հայտնի պատմական և մշակութային դեմքերին վերաբերող փաստաթղթերը»,- առանձնացրեց Ամատունի Վիրաբյանը:
Ֆիլմերի թվայնացումը, ըստ բանախոսի, ևս շատ կարևոր է.
«Այս տարի արդեն ավարտելու ենք 35 մմ լայնությամբ ժապավենների վրա եղած վավերագրական ֆիլմերի թվայնացման աշխատանքները: Գեղարվեստական ֆիլմերը, Հայաստանի Հանրապետության և «Հայֆիլմի» նախկին տարածքները գնող կազմակերպության մեջ կնքված պայմանագրի համաձայն՝ թվայնացվել են և հանձնվել են Մշակույթի նախարարությանը, իսկ մեզ հանձնվել է դրանցից մեկ օրինակ: «Հայֆիլմի» թվայնացրած ֆիլմերի հետ Ազգային արխիվը որևէ տեսակի միջամտություն կամ գործ չի ունեցել»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ա. Վիրաբյանը նշեց, որ հաջորդ տարվանից Ազգային արխիվը սկսելու է 16 մմ լայնությամբ ժապավենների վրա նկարահանած հեռուստատեսային ֆիլմերի թվայնացման աշխատանքները, որը կտևի մի քանի տարի, բայց արդյունքում կունենանք ավարտուն աշխատանք: Զուգահեռաբար՝ շարունակելու են թվայնացվել արխիվային լուսանկարներ, ձայնագրություններ, որտեղ բացակայում է պատկերը, բայց առկա է ձայնը, օրինակ՝ Գրողների միության համագումարներ, որտեղ ելույթներ են ունեցել Պարույր Սևակը, Ավետիք Իսահակյանը և այլք:
Նյութի աղբյուրը. http://168.am/2016/09/06/684428.html
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց