ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի նոր հաջողությունները

Փետրվարի 16, 2022
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա. Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան դարձավ երկու տարեկան։

Դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ են հաճախում «Արմաթ» լաբորատորիա, որտեղ աշակերտները սովորում են խաղերի և անիմացիաների պատրաստում, մոդելավորում են 3դ մոդելներ և տպում եռաչափ տպիչով, զբաղվում համակարգչային դիզայնով և գրաֆիկայով, CNC լազերային հաստոցով կատարում են համակարգչային փայտամշակում, ինչպես նաև լուծում են ինժեներական խնդիրներ Serob3 և Arduinօ համակարգերով։

2021 թվականի ապրիլ ամսին խմբակի սան Նարե Ավետիսյանը մասնակցեց Technovation Girls Armenia 2021 ծրագրին, որը խթանում է աղջիկների ներգրավվածությունը տարբեր գիտություններում։ «Արմաթ» լաբորատորիայի շրջանակներում պատրաստել է խաղեր և կատարել փորձեր, որի արդյունքում պարգևատրվեց պատվոգրով ու մրցանակով։ Խմբակի սաները 2021թ. հոկտեմբերի 29-ին մասնակցեցին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող EXPO-2021 ցուցահանդեսին։ Այս տարի խմբակը ընդգրկվել է Technovation Girls Armenia 2022 ծրագրին։

Խմբակի սաները պատրաստվում է ապրիլին մասնակցության հայտ ներկայացնել Digitec 2022 ինտերակտիվ մրցույթին։

Փիրուզա Ոսկանյան
Խմբակի ղեկավար

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…