ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոգու գույները

Փետրվարի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 4-ին dasaran.am-ի նախաձեռնությամբ Վ.Համբարձումյանի անվան հ.10 հիմնական դպրոցի Vբ   դասարանի աշակերտները այցելել էին  Մ.Սարյանի տուն-թանգարան: Թանգարանի ներսում հատուկ խնամքով և հպարտությամբ իրենց սրտի խոսքն ասեցին աշակերտները՝ շնորհավորելով նկարչի ծննդյան օրը: Աշակերտների ոգևորությունն ու խանդավառությունը շաղախված էր սարյանական լուսավոր ու արևավառ գույներով: Սարյանի արվեստի խորության, բայց և պարզության գաղտնիքները դասղեկ Արմինե Վարդանյանի ջանքերով հասանելի դարձան երեխաներին  և բավարարվեց նրանց սպասումնատենչ հետաքրքրությունը: Իսկ ամենակարևոր փաստն այն էր, որ այս երեխաներին  տրվեց հնարավորություն շուրջ 20 րոպե նկարել Մ.Սարյանի արվեստանոցում:

Յուրաքանչյուրն իր հետ բերել էր բուռ մը Սարյան՝ ողողված տաք գույներով, վարակիչ հայապաշտությամբ ու մշակույթով:

Նյութը պատրաստեց  Ա.Ղուկասյանը