ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակութային տուրիզմի զարգացման հարցերը՝ նախարարի տեղակալների և GIZ-ի ներկայացուցչի հանդիպման օրակարգում

Փետրվարի 11, 2022
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային քննարկում են ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում՝ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոյի հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է GIZ-ի աջակցությամբ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ այդ առումով GIZ-ը շատ լավ օրինակ է և առաջատար դերակատարում ունի, այդ թվում՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցության տեսանկյունից: Փոխնախարարն ընդգծել է նաև Գիտության կոմիտեի հետ GIZ-ի համագործակցությունը և ներկաներին տեղեկացրել, որ նախօրեին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին›› օրենքը, ինչի արդյունքում հայ գիտնականները կօգտվեն ԵՄ համագործակցության ծրագրից:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև մշակույթի ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ փոխգործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ մշակութային ժառանգության, ստեղծարար արդյունաբերության և ժամանակակից արվեստի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հատկապես կարևորել է մշակութային տուրիզմի ուղղությամբ համագործակցությունը՝ ներկայացնելով մշակույթի ոլորտում պետության առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում կարևորվել է մշակութային կազմակերպությունների տոմսային տնտեսության արդիականացմանն ուղղված ժամանակակից գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև շրջակա միջավայրի հետ կապված մշակութային ժառանգությանն առնչվող խնդիրներին և համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորություններին:

ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում՝ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն իր հերթին կարևորել է կլիմայի փոփոխությունների ծրագրի մասով ՀՀ ԿԳՄՍ, Էկոնոմիկայի նախարարությունների և Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության հարցը:

Փոխնախարարները շեշտել են մշակույթի հանրահռչակման և ոլորտի շահակիցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցերը՝ կարևորելով զարգացման գործընկերների ակտիվ ներգրավվածությունը և այդ խնդիրների շուրջ շարունակական երկխոսությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…