ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կնվազեն բուհերի լրացուցիչ հարկային պարտավորությունները՝ կապված ուսման վարձի փոխհատուցման հետ

Փետրվարի 3, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկությունը և այն սահմանված կարգով ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմ:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարելու հանգամանքից: Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի համաձայն՝ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները:

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքի վերոնշյալ հոդվածներում համապատասխանաբար «10» թիվը փոխարինել «25» թվով՝ կարգավորման ժամկետը սահմանելով 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դիտողություններն ու առաջարկությունները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում առկա չեն շահառու համարվող ուսանողներին հասցեական աջակցության այլ գործիքներ, ինչպես նաև այն, որ նախագծով նախատեսվում է ժամանակավոր լուծում՝ առաջարկում ենք քննարկել աջակցության գործիքի սահմանաչափը, ուսանողական համակազմի մինչև 25 տոկոսի փոխարեն սահմանել մինչև 20 տոկոս՝ ակնկալելով, որ մինչև նախագծով սահմանվող միջանկյալ ժամանակահատվածի ավարտը կներդրվեն հասցեական աջակցության այլ գործիքներ, և հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված կարգավորումներն ուժը կորցրած կճանաչվեն»,- նշել է Վահրամ Դումանյանը։

Ըստ նախարարի՝ Կառավարությունը միևնույն ժամանակ առաջարկում է նախագծի 3-րդ հոդվածը վերախմբագրել՝ սահմանելով, որ նախագծով ներկայացվող կարգավորումները, ինչպես նաև մինչև նախագծի՝ ուժի մեջ մտնելը, գործող կարգավորումները գործում են մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը՝ 2023-2024 թթ․ ուսումնական տարվա ավարտը՝ համարժեք փոփոխություններ նախատեսելով նաև «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների համապատասխան դրույթներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ Կառավարությունը տարբեր քայլեր է ձեռնարկում՝ առկա սոցիալական խնդիրներին արձագանքելու համար: Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությունը սոցիալական քաղաքականությունը միշտ զուգակցում է զարգացման քաղաքականության հետ՝ այս նախագծի ընդունման պարագայում շուրջ 7 հազար ուսանողներ հնարավորություն կստանան օգտվելու զեղչային համակարգից՝ առանց բուհերի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների:

«Մեր կառավարության քաղաքականությունն է՝ ուսման վարձի պատճառով բարձր ՄՈԳ ունեցող ոչ մի ուսանող չպետք է դուրս մնա բուհից, և նման բոլոր ահազանգերին մենք արձագանքել ենք»,- ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…