ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են ՀՀ ձյան վոլեյբոլի 2022 թվականի բաց առաջնության հաղթողները

Հունվարի 27, 2022
Սպորտային լուրեր

Ավարտվել է ՀՀ ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունը, որին տղամարդկանց 17 և կանանց 11 թիմ է մասնակցել Հայաստանից և Վրաստանից։

Կանանց պայքարում կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցել են «Վան-1» և «Թբիլիսի» թիմերը. «Վան-1»-ը 2:0 հաշվով հաղթանակ է տարել։ Կիսաեզրափակիչի մյուս խաղում միմյանց հետ մրցել են «Ավան-1» և «Սոֆտ-կոնստրակտ» թիմերը։ Խաղն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ «Ավան-1» թիմի։

3-4-րդ տեղերի համար միմյանց հետ մրցել են «Թբիլիսի» և «Սոֆտ-կոնստրակտ» թիմերը։ Թբիլիսիի թիմը հաղթել է 2:0 հաշվով և դարձել առաջնության բրոնզե մեդալակիր։ Առաջնության եզրափակիչում էլ միմյանց հետ մրցել են «Վան-1» և «Ավան-1» թիմերը։ «Ավան-1» թիմը, հաղթելով 2:0 հաշվով, դարձել է Հայաստանի չեմպիոն:

Տղամարդկանց պայքարում կիսաեզրափակիչ անցել են ‹‹Թբիլիսի››, «Ֆիմա-3» և ՃՇՀԱՀ թիմերը։ 3-4-րդ տեղերի համար միմյանց հետ մրցել են «Թբիլիսի» և ՃՇՀԱՀ թիմերը. վրացական թիմը հաղթել է 2:0 հաշվով։ Եզրափակիչ խաղում ուժերը չափել են «Ֆիմա-3» և «Թբիլիսի» թիմերը. գերլարված պայքարում 2:0 հաշվով հաղթել է «Թբիլիսի» թիմը և դարձել առաջնության հաղթող:

Առաջնության մրցանակակիրները պարգևատրվել են դրամական մրցանակներով, պատվոգրերով, մեդալներով և գավաթներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…