ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Չորս փոքրիկ կատուները

Փետրվարի 3, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում «Հումանիտար առարկաների մ/մ միամսյակի» շրջանակներում առաջին դաս-միջոցառումը տեղի ունեցավ Vբ դասարանում (անգլերեն լեզվի ուսուցչուհի Լարիսա Ղազարյան): Թեման՝ «Չորս փոքրիկ կատուները»:

Նպատակը` սովորողի մոտ բանավոր խոսքի, միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումը: Կարևոր խնդիր և նպատակ է նաև սովորողի մոտ ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը: Այս տարիքից դրվում են նաև քերականական, շարահյուսական գիտելիքների հիմքերը: Դասը հագեցած էր, բազմաբովանդակ, հետաքրքիր, վարեցին փոքրիկ երկխոսություններ,իսկ կազմակերպած փոքրիկ բեմականացմամբ մեր աշակերտները ի ցույց դրին ոչ միայն իրենց լեզվական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, այլ նաև իրենց կազմակերպչական ունակությունները, իրենց արտիստական ձիրքը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան