ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղի է ունեցել «Պատմություն #5» ռեսուրսատուփի շնորհանդեսը

Հունվարի 25, 2022

Կրթության միջազգային օրը՝ հունվարի 24-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Պատմություն #5. բացակա՝ պատմության դասից, ներկա՝ անցյալում» ռեսուրսատուփի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառմանն առցանց միանալու հնարավորություն են ունեցել հանրապետության մի շարք ուսուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով կրթության միջազգային օրվա կապակցությամբ, նշել է, որ պետք է համատեղ ջանքերով բարելավել և էապես բարձրացնել կրթության որակը: Նրա խոսքով՝ վերջին շրջանի իրողությունները և համավարակը նոր սրությամբ են դրել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի հարցը, որը պետք է իրացվի որակյալ կրթության հասանելիությամբ:

«Որակյալ կրթության հասանելիության խնդիրներից մեկը կրթության պատշաճ ռեսուրսների առկայությունն է, և դրան է ուղղված այսօրվա նախաձեռնությունը՝ լրացնել ուսուցիչների գործիքակազմը, որը թույլ կտա էապես հեշտացնել պատմության ուսուցանման գործընթացը: Այս իմաստով այն առանցքային առարկա է, որովհետև պատմությունն առաջին հերթին գիտելիք է և կարողություն՝ վերլուծելու սեփական անցյալը, ներկան և պատկերացնելու ապագան: Հատկապես նոր չափորոշչի պարագայում մենք պատմության ուսուցանման գործիքակազմն էապես ընդլայնելու, այն առավել ճկուն դարձնելու, մեր կարիքներին համապատասխանեցնելու և ճանաչողության ու ինքնաճանաչողության իրական գործիք դարձնելու հնարավորություն ունենք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի մշակած պատմության ուսուցման ձեռնարկը, որը երաշխավորված է ԿԳՄՍՆ-ի կողմից, և ներկայացված հավելյալ ռեսուրսը հնարավորություն են տալիս չափորոշչով դրված խնդիրը մեկ քայլ առաջ տանելու:

«Կարևորում եմ ընտրված մեթոդը. այն մշակվել է նախագծային ուսուցման հիմքի վրա, որը նոր չափորոշչով համարվում է դպրոցի պարտադիր բաղադրիչ: Կարևորում եմ նաև ընտրված թեմաները՝ իբրև նյութի ներկայացման առանցք, և սա նույնպես նոր չափորոշչի շեշտադրումներից է: Խոսքը գենդերային հավասարության, տղամարդկանց և կանանց ներկայացվածության համաչափության մասին է: Ուրախ եմ, որ ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս անդրադառնալու մեր հասարակության համար խիստ զգայուն, սակայն շատ կարևոր թեմայի: Հուսով եմ, որ կգտնենք ճիշտ մեթոդաբանությունն ու ձևը՝ մեր երեխաներին առերեսելու մեր պատմությանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու բոլոր կարևոր նախաձեռնություններին:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդն իր հերթին նշել է, որ համաձայն Համաշխարհային բանկի կողմից 2016 թվականին իրականացված հետազոտության՝ ‹‹Հայոց պատմության›› դասագրքերում նյութերի 80 տոկոսը տղամարդկանց մասին է: Նա կարևորել է, որ կանայք ևս ներգրավված լինեն այդ նյութերում, որպեսզի վաղ տարիքից երեխաները տեղեկացված լինեն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին: Քրիսթին Վայգանդը հույս է հայտնել, որ ներկայացված ռեսուրսային փաթեթը, որտեղ ներառված են էթնիկական, պատմական, ժողովրդագրական նյութեր, կօգնի ուսուցիչներին՝ լրացնելու ուսուցման մեթոդաբանությունը:

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են և փորձարկել գործիքը՝ նշելով, որ «Պատմություն #5» ռեսուրսատուփը պատմության ուսուցման նորարար միջոց է ոչ միայն Հայաստանում, այլև շատ զարգացած երկրներում:

Ռեսուրսատուփը պարունակում է հինգ թեմայի վերաբերյալ 240 աղբյուրային քարտ, հինգ էլեկտրոնային դասապլան, որոնք թույլ կտան խաղային ուսուցման որոշ սկզբունքների կիրառմամբ վերլուծել հայոց պատմության մի շարք դրվագներ։ «Պատմություն #5»-ի 1000 օրինակ կնվիրաբերվի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներին։

«Պատմություն #5» ռեսուրսատուփը հայոց պատմության մի շարք թեմաներ դիտարկում է կանանց և տղամարդկանց առօրյայի, դերերի, դրանք սահմանող քաղաքականության ու հարաբերությունների, սովորույթների ու ձգտումների տեսանկյունից։ Այն պարունակում է աղբյուրային տեղեկության պատրաստի քարտեր և դրանց կիրառման ուղեցույց՝ ակտիվ պատմական ուսումնառության համար։

«Պատմություն #5» ուսուցչի էլեկտրոնային ուղեցույցում զետեղված են հետևյալ հինգ թեմաները՝ «Կանանց ազատագրության հարցը խորհրդային վաղ շրջանում», «Ամուսինների նախահարսանեկան և ետհարսանեկան ծիսական վարքը՝ ավանդական ու արդի հայ հասարակություններում», «Հայ կանանց հասարակական գործունեությունը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Օսմանյան և Ռուսական կայսրություններում ու Պարսկաստանում (Իրանում)», «19-րդ դարի Օսմանյան կայսրության հայկական վիլայեթների հայերի պանդխտությունը» և «Հայ կնոջ վերաբերյալ հանրային քննարկումները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան ու Ռուսական կայսրություններում»։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…