ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

Հունվարի 21, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ հունվարի 21-ին, հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:

Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն պատրաստվում է անցկացնել բազմաբնույթ միջոցառումներ: ՀՖՖ նախագահը Վահրամ Դումանյանին պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվելու անցկացվելիք միջոցառումներին և առաջարկել է նաև համատեղ ծրագրեր մշակել՝ ի նպաստ սպորտի, մասնավորապես ֆուտբոլի զարգացման:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցի համար շնորհակալություն է հայտնել ՀՖՖ ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստ է համատեղ համագործակցության համար. «Եկե՛ք ամրագրենք, որ մենք միասին ենք ու պետք է ամեն ինչ անենք միասին: Պատրաստ ենք աջակցել և մեր ուժերի ներածին չափով օժանդակել՝ ի շահ հայկական ֆուտբոլի: Ամբողջ ազգն է ապրում ֆուտբոլով, ուրախանում մեր ֆուտբոլիստների հաջողություններով և ցավում անհաջողությունների համար»:

Ներկայացնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրականացրած աշխատանքները՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերջին 1.5 տարում ՀՖՖ-ն Հայաստանի շուրջ 90 գյուղում փոքր դաշտեր է կառուցել. «Այսինքն՝ 90 համայնք ունի ֆուտբոլ խաղալու տեղ: Հատկապես գեղեցիկ է Ծովագյուղի դաշտը, որտեղից անմիջապես երևում է Սևանա լիճը»:

ՀՖՖ նախագահի խոսքով՝ ֆուտբոլի ֆեդերացիան մեծ տեղ է հատկացնում նաև կրթական ծրագրերին, մասնավորապես՝ սպորտային բժշկությանը. «Ընտրվել են մի քանի բժիշկներ, որոնք փետրվարին կմեկնեն Իսպանիա և վերապատրաստում կանցնեն հենց սպորտային բժշկություն մասնագիտացմամբ: Հայաստան վերադառնալուց հետո ՀՖՖ-ն իրենց հետ պայմանագիր կկնքի: Սպորտային բժշկության ճյուղը շատ արագ է զարգանում, սակայն Հայաստանում սպորտային բժիշկները շատ քիչ են»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է քննարկել նաև օտարերկրյա մասնագետներին Հայաստան հրավիրելու և վերապատրաստումը հենց մեր երկրում իրականացնելու տարբերակը:

Հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են նաև ֆուտբոլի մասսայականացմանը, ազգային մարզադաշտի կառուցմանը, Հայաստանում առաջին անգամ ֆուտբոլի սիրողական առաջնության անցկացմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: