ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց Եռաբլուր

Փետրվարի 3, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայոց բանակի 25-ամյակի նախօրյակին Մասիսի հ.5 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը այց էր կազմակերպել №109 զորամաս և Եռաբլուր: Սովորողները շրջեցին զորամասում, ծանոթացան զորամասի առօրյային, զինվորներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը, նաև ցուցադրեցին իրենց գիտելիքները ` զենք քանդել-հավաքելով, օրապահի պարտականությունների ու փաստաթղթերի մասին խոսելով: Վերջում սովորողները հրամանատարությանը հանձնեցին փոքրիկ հուշանվեր և մաղթեցին խաղաղ ծառայություն: Իրենց հարգանքի տուրքը զոհված զինվորներին ու ազատամարտիկներին մատուցեցին Եռաբլուրում:

Թող հայոց զինվորը ծառայի խաղաղ պայմաններում: Ուժ ու կորով զինվորիս` հանուն հայրենիքի գիշեր ու զօր տարվող պատասխանատու ու պատվաբեր գործում: