ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ

Փետրվարի 3, 2017
Դպրոցական անցուդարձ

Հունիսի 27-ին Մասիսի հ.5 ավագ դպրոցի XII բնագիտական դասարանում տոնական տրամադրություն էր: Դասարանը պատրաստվում է դաս-միջոցառման` նվիրված բանակի 25-ամյակին: Դաս-միջոցառումը կազմակերպել էին հայ գրականության ուսուցչուհի Դ.Առաքելյանը և ռազմագիտության ուսուցիչ Ց.Հովհաննիսյանը: Հայ գրականության դասի թեման «Սասունցի Դավիթ» էպոսի ամփոփումն էր: Ուսուցչուհին իր ելույթում նշեց,որ այսօրվա երիտասարդությունը Սասնա դյուցազունների գործի շարունակողներն են,նրանք այն մարտիկներն են, որ չեն հանդուրժում ոչ մի բռնություն: Ռազմագիտության ուսուցիչը և սովորող Վարդուհի Գալուստյանը պատմեցին բանակի փառավոր անցյալի և ներկայի մասին:Դասը ուսանելի էր` հայեցի դաստիարակության փայլուն օրինակ: Այն սովորողներին փոխանցեց հայ զինվորին բնորոշ մարտական և բարձր կամային հատկանիշներով: