ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքները՝ երկու տուրերից հետո

Հունվարի 14, 2022
Սպորտային լուրեր

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց շրջանակում արդեն երկու տուր է կայացել:

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը, իսկ երկրորդ տուրում իր պարտիան հաղթանակով է ավարտել միայն Զավեն Անդրիասյանը՝ առավելության հասնելով Տիգրան Պետրոսյանի նկատմամբ:

Երկրորդ տուրի մյուս պարտիաներում՝ Արման Փաշիկյան-Մամիկոն Ղարիբյան, Դավիթ Շահինյան-Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան-Հայկ Մարտիրոսյան, Հովհաննես Գաբուզյան-Տիգրան Հարությունյան և Մանուել Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, ոչ-ոքիներ են գրանցվել:

Կայացած երկու տուրից հետո Դավիթ Շահինյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Զավեն Անդրիասյանը մրցաշարային աղյուսակի առաջատարներն են 1,5-ական միավորով:

Կանանց մրցաշարում մեկնարկային տուրում հաղթանակներ են տարել Սուսաննա Գաբոյանը և Նարե Առաքելյանը, իսկ մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Երկրորդ տուրում հաղթանակներ են տարել Աստղիկ Հակոբյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե Առաքելյանը և Վերոնիկա Խաչատրյանը: Կանանց մրցաշարում երկիշխանություն է. 2-ական միավոր ունեն Նարե Առաքելյանը և Սուսաննա Գաբոյանը:

Այս տարի առաջին անգամ մրցաշարն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի շախմատի ֆեդերացիայի Youtube-յան ալիքում. այն կմեկնաբանի Եվրոպայի 2021 թվականի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը:

Հիշեցնենք՝ տղամարդկանց 82-րդ առաջնությանն այս տարի մասնակցում են Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց 77-րդ առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում են Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը:

Մրցաշարը կտևի մինչև հունվարի 23-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: