ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երաժշտություն», «Տեխնոլոգիա», «Կերպարվեստ» առարկաների դրվածքը

Փետրվարի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում հունվարի 31-ին տեղի ունեցավ միջոցառում ««Երաժշտություն»,«Տեխնոլոգիա», «Կերպարվեստ» առարկաների դրվածքը դպրոցում» խորագրով: Այն կազմակերպել էին  երաժշտության ուսուցչուհի Մարինե Գրիգորյանը, տեխնոլոգիայի ուսուցչուհի Ադիկ Արզումանյանը և կերպարվեստի ուսուցիչ Արա Ալեքսանյանը: Միջոցառման նպատակն էր՝ աշակերտների համակողմանի  և ներդաշնակ զարգացումը, գեղագիտական ճաշակի դաստիարակումը, սեր դեպի մարդը, մարդու արտաքին և ներքին հոգևոր գեղեցկությունները, մասնագիտությունների ուսումնասիրումը և կողմնորոշումը, ինքնուրույն  աշխատելու, ստեղծագործելու ունակությունների բացահայտումը, նորագույն տեխնոլոգիաներին  ծանոթանալու հնարավորությունները: Արդյունքում բացվեց  նկարների  ցուցահանդես, որն ընդգրկում էր աշակերտների լավագույն նկարները, bեմականացվեց  «Ուլիկը»  օպերետը,  կազմակերպվեց  վիկտորինա   խաղ-մրցույթ,  ինչպես նաև  սեղանի սպասքադրում և ձևավորում:                                                                    

      Աշակերտները      գեղեցիկի  դասեր  առան   արվեստի  և  տեխնոլոգիայի  զուգակցումից , որը նրանց  տարավ  գույների  ու ձևերի  ներդաշնակության հրաշալի աշխարհը:

Տեխնոլոգիայի ուսուցչուհի Ադիկ Արզումանյան