ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արտուշ Ղուկասյանն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Հունվարի 13, 2022
Լուրեր կազմակերպություններից

Գորիսի պետական համալսարանում գումարվել է խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ու քարտուղարի ընտրությունն էր, ինչպես նաև բուհի՝ 2022 թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագծի քննարկումն ու հաստատումը:

Նիստն անցկացվել է հիբրիդային ձևաչափով, որին առկա և առցանց մասնակցել են խորհրդի բոլոր անդամները: Կանոնադրական փոփոխությունների համաձայն՝ տարեվերջին հաստատվել էր նաև Գորիսի պետական համալսարանի խորհրդի նոր կազմը՝ բաղկացած 20 անդամից:

Ներկաներին առաջարկվել է սահմանված ընթացակարգով խորհրդի նախագահի թեկնածուներ ներկայացնել, որի արդյունքում առաջադրվել է ներկայում ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, խորհրդի անդամ Արտուշ Ղուկասյանի թեկնածությունը: Նախագահի թեկնածուի ընտրության հարցը դրվել է փակ (գաղտնի) քվեարկության (նաև առցանց մասնակցողների համար՝ համապատասխան ձևաչափով):

Քվեարկության արդյունքում 19 կողմ ձայներով Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը: Բաց քվեարկությամբ խորհրդի քարտուղար է ընտրվել ԳՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Լիանա Օհանյանը:

Խորհրդի նորընտիր նախագահ Արտուշ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին վստահության համար, առաջարկել է քննարկել օրակարգի երկրորդ հարցը՝ ԳՊՀ-ի 2022 թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը: Ներկայացվել են համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության առանձին ոլորտները, առկա խնդիրները, ակնկալիքները, ռիսկերի կառավարման օպտիմալ մեխանիզմները և այլն: Քննարկումից հետո խորհրդի անդամները միաձայն հաստատել են Գորիսի պետական համալսարանի՝ 2022 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: Խորհրդի նախագահն առաջարկել է լրամշակել խորհրդի աշխատակարգը և նախագիծը քննարկման դնել հաջորդ նիստին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…