Դեկտեմբերին 30-ին կայացել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտային աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել մարզիկներին 2021 թվականի ընթացքում ունեցած մրցելույթների և, առավել ևս, հաղթանակների համար. «Գիտեք, որ 2021 թվականին մենք` բոլորս, և մեր հանրությունը հաղթանակների կրկնակի ավելի կարիք և անհրաժեշտություն ունեինք։ Եվ այն սոցիալ-հոգեբանական վիճակում, որ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 44-օրյա պատերազմից հետո, մարզական ելույթներն առավել կարևորություն են ստանում, դրանք առավել մեծ նշանակություն են ստանում՝ պետական և համազգային: Այս առումով 2021 թվականի մրցելույթները, մրցելույթներին մասնակցությունը և այդ մրցելույթներում արձանագրած հաջողությունները կրկնակի գնահատանքի են արժանի»:
ՀՀ Վարչապետն ընդգծել է. ‹‹Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ սպորտը երկրի բնականոն զարգացման կարևորագույն շարժիչ ուժն է, և խոսքն այստեղ ոչ միայն ինքնին սպորտի զարգացման, այլև ընդհանրապես երկրի զարգացման մասին է, որովհետև մարզական ասպարեզում արձանագրված հաջողությունները բերում են տնտեսական հաջողությունների, բարձրանում է երկրի ճանաչելիությունը››։
«Մենք այսօր լուրջ խնդիր ունենք մեր պատանիների առողջության պահպանման առումով, և մեծ սպորտում ձեռք բերած հաջողություններով մեր անվանի մարզիկները, կարծում եմ, պիտի քաջալերեն նաև պատանիներին՝ զբաղվել սպորտով: Այս է նաև պատճառը, որ մենք այդպիսի մի քաղաքական գիծ ենք որդեգրել և խոստացել ենք դա. նրանք, ովքեր օլիմպիական չեմպիոնի կոչում կունենան, մենք նրանց անունով մարզադպրոցներ կկառուցենք իրենց ցանկացած բնակավայրում: Սա մենք անում ենք ոչ միայն մեր մարզիկներին հարգանքի տուրք մատուցելու համար, այլև համոզված ենք, որ այդ կարգի մարզօջախներն ավելի մեծ գրավչություն կունենան, որպեսզի երիտասարդներն այնտեղ հաճախեն և զբաղվեն սպորտով, ֆիզկուլտուրայով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ ընդգծել է՝ 2021 թվականի արդյունքներով ձևավորվել է բավականին ուժեղ տասնյակ. «Երբ ընտրում էին Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակը, շատ լուրջ խնդրի առջև էին կանգնած մարզական լրագրողներն ու հավաքականների գլխավոր մարզիչները, և արդյունքում՝ Եվրոպայի երկու չեմպիոն տեղ չունեցան տասնյակում: Ահա այսքան ուժեղ տասնյակ ունենք այս տարի: Հուսանք՝ մենք կկարողանանք տեմպը պահել նաև 2022 թվականին»:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում, ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների և մարզական լրագրողների քվեարկության համադրությամբ, հաղթող էին ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:
Ի դեպ, պարգևատրման արարողությանը ներկա չէր միայն Էլինա Դանիելյանը, որը Վարշավայում մասնակցում էր արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը։ Նրա փոխարեն պարգևատրմանը մասնակցել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 մլն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: