Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որում հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովը՝ դառնալով արագ շախմատի առաջնությունների՝ պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը:
13 տուրից հետո Աբդուսատորովը, Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան վաստակել էին հավասար՝ 9,5-ական միավոր։ Լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո Կարլսենն ու Կարուանան գրավել են երրորդ և չորրորդ տեղերը։ Նեպոմնյաշչին երկրորդն է:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 8 միավորով զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը: Շանթ Սարգսյանը նույնքան միավորով 29-րդն է։ 8 միավոր ունեն նաև Գաբրիել Սարգսյանն (31-րդ տեղ) ու Հայկ Մ․ Մարտիրոսյանը (33-րդ տեղ)։ Ռոբերտ Հովհաննիսյանը 7,5 միավորով 42-րդն է։ Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6,5-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 76-րդ, 86-րդ, 87-րդ հորիզոնականները։ Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել է 141-րդ տեղը։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն առաջին մրցաշարն էր անցկացնում ԱՄՆ-ի դրոշի ներքո, 9 միավոր է վաստակել և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։ Ի դեպ, աշխարհի առաջնության նախավերջին տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և պարտություն կրել 69-րդ քայլում։
Ինչ վերաբերում է կանանց պայքարին, ապա աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 28-րդն է, իսկ Սուսաննա Գաբոյանը 3,5 միավորով 94-րդն է։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ