Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները:
Մասնավորապես, դիտարկվել է 2013-2020 թվականներին բուհ ընդունված և ավարտած ուսանողների շարժի դինամիկան։ Նպատակն է եղել պարզել, թե բուհ-երի կողմից ձևավորվող մասնագիտական առաջարկը որքանո՞վ է մոտ աշխատաշուկայի պահանջարկին, կամ արդյոք բուհ-երը իրե՞նք են թելադրում և ձևավորում աշխատաշուկան, որոնք են փոփոխականները, և որոնք են առավել մեծ ազդեցություն ունեցող գործոնները։
Հավաքագրվել են 2013-2016 թվականներին առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունված, այդ թվում՝ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բուհ տեղափոխված և 2017-2020 թվականներին ավարտած ուսանողների թվաքանակի վերաբերյալ քանակական տվյալներ: Հավաքագրվել է նաև 2015-2017թթ. ժամանակահատվածում մագիստրոսի կրթական աստիճանով ընդունված և 2017-2019թթ. մագիստրոսի կրթական ծրագիրն ավարտած ուսանողների, ինչպես նաև ասպիրանտի կրթական ծրագրով 2012-2016 թվականներին ընդունված և սահմանված ժամկետում ատենախոսություն պաշտպանած ասպիրանտների վերաբերյալ վիճակագրությունը։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական և միջպետական բուհերում դիպլոմավորման տոկոսը երեք տարիների համար բակալավրի մակարդակում միջինը կազմել է ընդունված ուսանողների 81%-ը կամ հանրակրթության շրջանավարտների 44,6%-ը: Այս ցուցանիշը 13,8%-ով բարձր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջինացված 30,8% ցուցանիշից։
Մագիստրոսի կրթական ծրագրով շրջանավարտների դիպլոմավորման տոկոսը, ընդունվածների համեմատ, միջինում կազմել է 76% կամ 13,75 % հանրակրթության շրջանավարտների համեմատ, որը համընկնում է ՏՀԶԿ 13,8 % միջին ցուցանիշին։
2013-2014թթ. ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով պետական և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 1533 անվճար տեղ, որից 44,3%-ը հատկացվել է բնական գիտություններին, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա (բգտճմ) մասնագիտություններին: Համապատասխանաբար՝ 2014-2015, 2015-2016 և 2016-2017 ուս․ տարիների 1588, 1584, 1682 տեղերից բգտճմ մասնագիտություններին հատկացվել է անվճար տեղերի 43,6%-ը , 43,4 %-ը, 41,2% -ը: Ներկայում այս ցուցանիշը կազմում է շուրջ 50%: ԿԳՄՍ նախարարությունը մեխանիզմներ է մշակում այդ ցուցանիշը հօգուտ ԲՏՃՄ մասնագիտությունների բարձրացնելու ուղղությամբ։
Հետազոտության մեջ որպես խնդիր նշվում է այն, որ Հայաստանում որոշ մասնագիտություններ տարիներ շարունակ ունեցել են հասարակական պահանջարկ՝ համաշխարհային միտումներին հակառակ։ Այդ մասնագիտութուններով մասնագետներ պատրաստվել են բավականին մեծ թվով, օրինակ՝ հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ տարեկան ավարտում է մոտ 430 ուսանող, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ավարտածների 3%-ը, այն դեպքում, երբ տեխնոլոգիական զարգացման հետևանքով այս մասնագիտության պահանջարկը աշխարհում կտրուկ նվազում է։ Մեկ այլ օրինակ` մանկավարժի որակավորում է ստանում տարեկան մոտ 1772 շրջանավարտ, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ավարտածների 13%-ը։ Սա այն դեպքում, երբ մանկավարժի թափուր տեղերի պահանջարկն առկա է հիմնականում սահմանամերձ գյուղերում, այն էլ այն պատճառով, որ շրջանավարտներն ուղղակի չեն ցանկանում աշխատել հեռավոր գյուղերում՝ նախընտրելով ոչ մասնագիտական աշխատանքը մայրաքաղաքում:
Հետազոտության մեջ նաև նշվում է, որ բուհ-երում ընդունելության 29%-ը իրականացվում է չորս մասնագիտությամբ՝ մասնագիտական մանկավարժություն, տնտեսագիտություն, կառավարում և իրավագիտություն։ Այս մասնագիտությունները հասարակագիտական ոլորտում են և բգտճմ մասնագիտությունների համեմատ՝ շատ ավելի քիչ ծախսատար են։ Ցածր ծախսատարության պատճառով բուհ-երից շատերը գերադասում են կրթություն իրականացնել հենց այս մասնագիտություններով։ Իսկ այնպիսի մասնագիտություններից, որոնք զարգացած տնտեսություններում ունեն բարձր պահանջարկ, օրինակ՝ վիճակագրություն, տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, կենսաբանություն, բուհ-երում պատրաստում են քիչ թվով մանագետներ. դրանց հանրագումարը կազմում է տարեկան 473 շրջանավարտ (բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտների 3,7%-ը): Տեխնոլոգիական զարգացման, արհեստական բանականության, մարդկանց ցանկությունների ալգորիթմների զարգացման հեռանկարի պայմաններում այս մասնագետները ապագայում ունենալու են մեծ դեֆիցիտ ոչ միայն աշխատաշուկայում, այլև զարգացող աշխարհում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան