ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պետական աջակցություն է տրվել արտերկրում գործող մեկ տասնյակ հայագիտական կենտրոնների. Արթուր Մարտիրոսյանն ամփոփել է տարին

Դեկտեմբերի 28, 2021
Հարցազրույցներ, ելույթներ

Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի զարգացումը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվել է հայագիտության, սփյուռքի ուսուցիչների կարողությունների բարելավման և համահայկական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Հաշվետու ասուլիսում, ներկայացնելով կատարված աշխատանքները, այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի՝ արտաքին կապերի և սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը, ռազմավարական պլանավորումը և երիտասարդության ոլորտի աշխատանքները համակարգող տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI» փառատոնը

Տարածաշրջանային միջոցառումներից Արթուր Մարտիրոսյանը առանձնացրել է հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կրթական համաժողովը, որի նախագահությունը 2021 թվականին ստանձնել էր Հայաստանը:

Հայաստանը հյուրընկալել է նաև ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի ամփոփումը, որը տեղի է ունեցել ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում:

Գալիք տարվա կարևոր միջոցառումներից բանախոսն առանձնացրել է 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «STARMUS FESTIVAL VI» փառատոնը՝ «50 տարի Մարսի վրա» խորագրով: Միջոցառումն իրականացվելու է ՀՀ նախագահի և վարչապետի բարձր հովանու ներքո: Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցեն առաջատար գիտնականներ, տիեզերագնացներ և հանրահռչակ երաժիշտներ և արվեստագետներ` Հայաստանի համար ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ:

‹‹Հորիզոն Եվրոպա››, ԱՊՀ ցանցային համալսարան. միջազգային համագործակցության զարգացում

Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ` այս տարվա մայիսին հաստատվել է ‹‹ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության›› համաձայնագրի (CEPA) ճանապարհային քարտեզը, որտեղ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ոլորտները կարևոր դերակատարություն ունեն: Հաստատվել է նաև «ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ընդլայնելու միջբուհական կապերը ԱՊՀ տարածքում:

Անդրադառնալով միջազգային համագործակցության արդյունքներին` փոխնախարարը կարևորել է նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի համաձայնագիրը, որով

Հայաստանը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված պետություն: Հայաստանի գիտնականները իրավունք են ստանում օգտվելու Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո, ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի ընձեռած հնարավորություններից: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը «Հորիզոն 2020» ծրագրի շարունակությունն է:

Բանախոսը նշել է նաև, որ այժմ ընթացքի մեջ են 20 տարբեր միջազգային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Մասնավորապես, մշակվել և ներկայում բանակցությունների փուլում են համագործակցության համաձայնագրեր մի շարք երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Չեխիայի, Բրազիլիայի, Մոնղոլիայի, ԱՄԷ–ի, Վրաստանի, Իսրայելի, Օմանի, Հնդկաստանի, Չինաստանի, Կատարի, Բուլղարիայի, Թուրքմենստանի, Հորդանանի, Իրանի, ՌԴ-ի, Քուվեյթի, Կուբայի և այլ երկրների հետ: Նախապատրաստման վերջին փուլում են Եվրոպական միության հետ «Ստեղծագործ Եվրոպա ծրագրին Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրի նախագիծը, «ԱՊՀ մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և այլն:

Միջազգային կապերով ընձեռված նոր հնարավորություններ

Զարգացման գործընկերների հետ կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և գիտության ոլորտներում բարեփոխումների իրականացման և հավելյալ ռեսուրսների ներգրավման առումով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշարժան է համարում «Կրթության միջազգային գործընկերության (Global Partnership for Education)» կազմակերպության կողմից «Կրթության ոլորտում զարգացման պլանի դրամաշնորհի (Education Sector Plan Development Grants - ESPDG)» շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ–ի և Ասիական զարգացման բանկի համակարգմամբ իրականացվող լայնածավալ հետազոտությունները հանրակրթության ոլորտում: Այս ծրագրի շրջանակում «Տեղական կրթական խումբն (Local Education Group-LEG)» իրականացնում է հետազոտական աշխատանք:

Ասիական զարգացման բանկի՝ տարածաշրջանային «Հեռավար կրթություն՝ հանուն կայունության» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում դեռևս 2021 թվականի փետրվարից մեկնարկած ‹‹Հեռավար կրթության հարթակի մշակման և ներդրման ծրագիրը››, ըստ Ա.Մարտիրոսյանի, մյուս կարևոր ձեռբերումն է: Հարթակի նախագծման, մշակման, պիլոտային փորձարկման աշխատանքներն արդեն ավարտվել են, և նախատեսվում է ներդնել այն 2022 թվականի սկզբից:

Հայագիտական կենտրոններ՝ արտերկրում

ՀՀ ԿԳՄՍՆ հետևողական աշխատանք է տարել օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ըստ այդմ՝ արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում:

2021 թվականին առաջին անգամ ֆինանսավորվել են Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, Ուրուգվայի, Հռոմի Սապիենցա և Կահիրեի համալսարանները: Լրացուցիչ ֆինանսավորվել են նաև 2 հետազոտական աշխատանքներ Արգենտինայում և Գերմանիայի «Մաշտոց» հայագիտական կենտրոնում: Այս աշխատանքների շնորհիվ ներկայում օտարերկրյա համալսարաններում հայոց լեզվի դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման, ինչպես նաև հայագիտությանը նպաստելու ծրագիրն իրականացվում է 9 երկրի 11 համալսարաններում .

  • Պրահայի Կարլովի համալսարան (Չեխիայի Հանրապետություն),
  • Բուխարեստի համալսարան (Ռումինիա),
  • Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Հռոմի Լա՛Սապիենցա համալսարան (Իտալիայի Հանրապետություն),
  • Զալցբուրգի համալսարան (Ավստրիայի Հանրապետություն),
  • Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտ,
  • Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն),
  • Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (Ռուսաստանի Դաշնություն),
  • Արգենտինայի Քենեդի համալսարան (Արգենտինայի Հանրապետություն),
  • Կահիրեի համալսարան (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն),
  • Ուրուգվայի համալսարան (Ուրուգվայի Հանրապետություն):

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ 2022թ. նախատեսվում է ընդարձակել հայոց լեզու դասավանդող համալսարանների ցանկը: «Քննարկվում են նաև Հայաստանին և հայ մշակույթին առնչվող այլ ձևաչափի միջոցառումների անցկացման հնարավորությունները. դիտարկվում է նաև բոլոր կենտրոնների մասնակցությամբ հայագիտական խորհրդաժողովի անցկացումը»,- տեղեկացրել է բանախոսը:

‹‹Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում›› պետական ծրագրի շրջանակում այս տարվա ամռանը վերապատրաստվել է 22 երկրի 115 ուսուցիչ: Տրամադրվել է 44 հազար կտոր գրականություն, կազմակերպվել է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:

Անվճար կրթություն՝ արտերկրում

Կազմակերպվել է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհերում և միջին մասնագիտական հաստատություններում: Միջպետական ծրագրերով 2021-22 ուստարում ՌԴ բուհերում սովորելու համար Հայաստանից գործուղվել է 209 ուսանող, Ռումինիա է գնացել 4, Չինաստան` 10, Բուլղարիա` 3, Հորդանան` 6 ուսանող: «Կոչ ենք անում ԶԼՄ-ներին ավելի ակտիվ լուսաբանելու միջպետական համագործակցության ծրագրերը, որպեսզի այստեղ ընտրությունն ավելի մրցակցային լինի»,- նշել է փոխնախարարը` ավելացնելով, որ միջպետական ծրագրերով ՀՀ քաղաքացիներն արտերկրի բուհերում սովորում են անվճար:

Ավելացվել է ‹‹Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին›› ծրագրի ֆինանսավորումը

Երիտասարդության ոլորտում իրականացված ամենամեծ ծավալային ծրագիրը ‹‹Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին›› ծրագրի շարունակությունն է: Պետական բյուջեից այս ծրագրին տրամադրվել է մոտ 1 մլրդ 380 մլն դրամ՝ 5861 բնակարանի տոկոսագումարի սուբսիդավորման համար: Փոխնախարարի տեղեկացմամբ` 2022 թվականին այս ծրագրի համար նախատեսված գումարը ավելացվել է. ոլորտային հատկացումը հասցվել է 1 մլրդ 906 մլն դրամի:

Գերակա է համարվում երիտասարդության ներգրավումը հանրային կյանքին և պետականաշինությանը: Այս նպատակով իրականացվել է 26 մլն դրամ ընդհանուր ծավալով 11 անվանակարգով դրամաշնորհների ծրագիր` ուղղված թվային և մեդիա գրագիտությանը, այլ կարողությունների զարգացմանը:

Իրականացված աշխատանքներից նշվել է նաև ‹‹Երիտասարդական մայրաքաղաք› ծրագրի ամփոփումը. 2022 թվականի ՀՀ երիտասադական մայրաքաղաքը կլինի Հրազդանը: Իրականացվել է նաև ‹‹100 գաղափար՝ Հայաստանի համար›› մրցույթը, որին ներկայացվել է 137 հայտ. դրանցից 5-ը պետության կողմից խրախուսվել է: Փոխնախարարն անդրադարձել է նաև ոլորտում իրականացված մի շարք այլ աշխատանքների, պատասխանել լրագրողների հարցերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…