ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գյոթեի «Ճանապարհորդություն Իտալիա» ստեղծագործությունը թարգմանվել է հայերեն

Դեկտեմբերի 27, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Կարլեն Մատինյանի (գերմաներենից) թարգմանությամբ 2021 թվականին «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ճանապարհորդություն Իտալիա» ստեղծագործությունը։

Այս ստեղծագործությունը որոշակի առումով ի մի է բերում Գյոթեի գրական-փիլիսոփայական որոնումները և նոր էջ բացում ոչ միայն նրա պոետական ու դրամատիկական արվեստում, այլև գիտության ամենատարբեր ոլորտներում՝ արվեստաբանությունում, ազգագրությունում, բնագիտությունում, երկրաբանությունում, նրա խորքային ուսումնասիրություններում՝ հաստատելով գրողի ունիվերսալիզմը:

Խորհրդանշական է, որ գրողը բոլորի համար անսպասելի կերպով ճանապարհ է ընկնում հենց իր ծննդյան օրը և նպատակադրվում սեփական աչքերով տեսնել

Վերածնության ունիվերսալ հանճարների հայրենիքը:

Ճանապարհորդական օրագիրը՝ որպես գրական ժանր, այդ դարաշրջանում նոր էր ձևավորվում, դեռ չէին հստակեցվել դրա սահմանները և սկզբունքները: Դրանցում չկար զուտ գեղարվեստական հորինվածք, բայց կար հեղինակային ազատություն՝ ընտրելու առավել մեծ տպավորություն կամ ազդեցություն գործած առարկան, իրադարձությունը, երևույթը, որը, ըստ գրողի, արժանի է նկարագրության:

Ուշագրավ է, որ գիրքը լույս է տեսել բուն ճանապարհորդությունից 30 տարի անց, և այս առումով այն կարելի է դիտարկել որպես գեղարվեստականորեն վերաիմաստավորված հիշողություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…