ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բացվել է «Գետահովիտ-2» քարայր-կացարանի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրությունը

Դեկտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել «Գետահովիտ-2» քարայր-բնակատեղիի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թանգարանների տնօրեններ, հնագետներ և ոլորտի այլ մասնագետներ։

Հնագիտական պեղումներն իրականացվում են 2018 թ․-ից (արշավախմբի ղեկավար՝ Իռեն Քալանթարյան)՝ ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։

Նախարարի տեղակալ Ա․ Խզմալյանը ողջունել է ներկաներին և կարևորել մասնավոր հատված-պետություն համագործակցությունը, ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ի՝ պեղումների ֆինանսավորման շարունակականության ապահովումը, որն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Փոխնախարարը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել ‹‹Իջևանի գինու, կոնյակի գործարան›› ՓԲԸ-ին ՀՀ Տավուշի մարզի վարչական տարածքում գտնվող ‹‹Գետահովիտ-2›› քարայր-բնակատեղիի հնագիտական ուսումնասիրություններին աջակցելու, Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար։

Ցուցադրությունից հետո գործարանի տնօրինությունը շրջայց է կազմակերպել գինու և կոնյակի արտադրամասեր, հնեցման սրահներ, ներկայացվել է գործարանի պատմությունը։ Տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու պեղումների ֆինանսավորումը և խորացնելու համագործակցությունը պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման և պահպանության ոլորտում։

Հիշեցնենք, որ «Գետահովիտ-2» քարայրը գտնվում է Իջևան քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Գետահովիտ և Ենոքավան գյուղերի միջև։ Հնագիտական պեղումները սկսվել են 2011 թվականից և շարունակվում են մինչ օրս։ Տարբեր տարիներին հնագետների կողմից հայտնաբերված իրեղեն ապացույցների հիման վրա նշյալ քարայրը (13*8 մ) որակավորվել է՝ որպես բնակավայր՝ թվագրվելով տարբեր մշակութային շերտերով՝ վերին պալեոլիթյան (Ք․ա․ 24-18–րդ հազարամյակներ), պղնձեքարեդարյան (էնեոլիթյան, Ք․ ա. 5-րդ հազարամյակ), միջնադարյան (9-13-րդ դդ.)։ Հատկապես հետաքրքիր են ընտելացրած ձիու՝ քարայրից հայտնաբերված ոսկորների գտածոները, որոնք ուսումնասիրության և հաստատման փուլում են։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…