ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. «Հանրային հեռուստաընկերությունը մտածողություն է ձևավորում»

Դեկտեմբերի 15, 2021
Պաշտոնական

Հանրային հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ արժանացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարգևների:

Հոբելյանի առիթով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանը այսօր հյուրընկալել են Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին՝ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:

Նախարարը նշել է, որ Հանրայինի երկարամյա և փորձառու աշխատակիցների կատարած գործի իրական գնահատականը հանրությունն է տալիս, հեռուստադիտողը, որի հետ կապույտ էկրանի միջոցով ամենօրյա կապի մեջ է հեռուստատեսությունը: ‹‹Հանրայինը տարբերվող է մասնագիտական հզորությամբ և հանրային առաքելությամբ, դրանով պայմանավորված՝ հանրային հեռուստաընկերությունից մեր հասարակության պահանջները բարձր են: Հանրային հեռուստաընկերությունը սոսկ ԶԼՄ չէ՝ սկսած լրատվական թողարկումից, ներառյալ բոլոր հաղորդաշարերն ու եթերում տեղ գտնող մնացած բովանդակությունները՝ ֆիլմեր և այլն. հանրայինը նաև կրթություն է, մշակույթ, դաստիարակություն: Հանրային հեռուստաընկերությունը մտածողություն է ձևավորում, տարբեր խնդիրների հանդեպ ընկալման մոտեցումներ և մեթոդներ է ստեղծում, հանրայինը ճաշակ և ոճ է թելադրում››,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ հանրային հեռուստաընկերությունից ակնկալիքները գնալով մեծանում են: Նախարարի խոսքով՝ շատ կարևոր է գնահատել Հանրայինի անխափան եթերն ամենօրյա աշխատանքով ապահովող մասնագետների նվիրումն ու ներդրած ջանքերը, հատկապես՝ նրանցը, որոնք էկրանից չեն երևում, աշխատելով կադրից դուրս՝ ապահովում են անխափան եթեր:

Հանդիպման ընթացքում նախարարը հեռուստատեսության ոլորտում երկարատև, բարեխիղճ աշխատանքի համար և հայկական հեռուստատեսության հիմնադրման 65-ամյա հոբելյանի կապակցությամբ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին հանձնել է նախարարության պարգևները: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել հեռուստաընկերության աշխատակիցներ Հասմիկ Նավասարդյանը և Վահագն Միքայելյանը: Պատվոգրի են արժանացել Երվանդ Պետրոսյանը, Ալեքսանդր Սայադյանը, Վարդգես Ավետիսյանը, Մուշեղ Մինասյանը, Կարինե Քոչարյանը, Գառնիկ Սարգսյանը, իսկ Հռիփսիմե Նաջարյանը խրախուսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…