Կարիերայի զարգացմանն աջակցող համակարգի գնահատման վերաբերյալ աշխատաժողովն այսօր համախմբել էր բոլոր շահառու կողմերին՝ ներկայացնելու համակարգի ներկա վիճակը, քննարկելու հնարավոր զարգացումները և առաջարկելու համապատասխան լուծումներ:
Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգերը մեր երկրում մարդկային կապիտալի և հանրային զարգացման ուղիղ գործիքներ են, և դրանց շարունակական բարելավումն ու վերափոխումը կարևորագույն խնդիրներ են: Այդ առումով՝ փոխնախարարը շեշտադրել է մի քանի առաջնահերթություն. նա կարևորել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման հարցը պետք է դիտարկել իբրև ինստիտուցիոնալ խնդիր: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց մեկնարկել են՝ որպես օրինակ բերելով ՄԿՈՒ համակարգում կարիերայի զարգացման պատասխանատուների առանձնացումը հաստիքացուցակում և դրա շարունակական զարգացումը:
Երկրորդ շեշտադրումը, ըստ նախարարի տեղակալի, հանրակրթության ոլորտում ինստիտուցիոնալ գործընթացների իրականացումն է նոր չափորոշիչների ներդրման շրջանակում, համաձայն որի՝ մասնագիտական կողմնորոշման ակումբները՝ որպես դպրոցի գործունեության կարևոր բաղադրիչ, պետք է լինեն պարտադիր:
«Ներկայում այդ բաղադրիչը փորձարկվում է Տավուշի մարզի դպրոցներում՝ հետագայում դրա ներդրումն ապահովելու հանրապետության բոլոր դպրոցներում: Այս թիրախները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում և 5-ամյա միջոցառումների ծրագրում: Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման օրակարգը, սակայն, միակողմանի չէ. դրա արդյունավետությունը կախված է տարբեր գործընկերների ջանքերից և տնտեսություն-գործատու համագործակցության աստիճանից»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կողմերի շարունակական երկխոսությունը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է երկու խնդրի ևս. դրանցից առաջինը ՄԿՈՒ ոլորտում մասնագիտությունների ճիշտ տեղաբաշխումն է, քանի որ փաստահեն և մեթոդաբանական առումով՝ կարիք կա առավել հիմնավորված աշխատանքի՝ հասկանալու յուրաքանչյուր մարզի զարգացման հեռանկարային ուղղությունները և, ըստ այդմ, առաջնահերթ մասնագիտությունները: Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ ժաննա Անդրեասյանի, այն է, որ արագ փոփոխվող իրականությունում առաջիկա տարիներին մի շարք մասնագիտություններ, ըստ ամենայնի, ուղղակի կդադարեն արդիական լինել, և պետք է պատրաստ լինել՝ կրթելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինված քաղաքացու: Նախարարի տեղակալի խոսքով՝ այս ուղղությամբ ևս կարիք կա փաստահեն վերլուծությունների: Նա հույս է հայտնել, որ աշխատաժողովն առանցքային նշանակություն կունենա վերոնշյալ կենսական խնդիրները քննարկելու և համապատասխան առաջարկներ ձևավորելու տեսանկյունից՝ ի նպաստ ՄԿՈՒ համակարգի զարգացման և կրթության որակի բարելավման:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել են Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Քրստիանա Բուրզիոն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
«Կարիերայի զարգացմանն աջակցող համակարգերն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ազգային փորձագետ Հայկուհի Գևորգյանը ներկայացրել է Հայաստանում կարիերայի զարգացման համակարգի ներկա
վիճակը: Այնուհետև տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում անդրադարձ է եղել քաղաքականության շրջանակի, ծրագրերի իրականացման, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի: Աշխատաժողովն իր աշխատանքներն ավարտել է արդյունքների վերլուծությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…
Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց