ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր հզոր բանակ

Հունվարի 31, 2017
Դպրոցական անցուդարձ

   «Մեր հզոր բանակ» խորագիրն ուներ միջոցառումը, որ կազմակերպվել էր Աբովյանի հ.2 հիմնական դպրոցում՝ նվիրված Հայոց բանակի օրվան: Ներկայացվեց հայերի պայքարը,հայրենասիրությունը, ազատասիրությունը Հայկ նահապետից մինչ օրերս: Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը՝ հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ ռազմական մշակույթ: Միջոցառման մեխը ռազմական գիտությունն էր, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը՝ համեմված գեղարվեստական որակյալ կատարումներով, բեմադրությամբ: «Խաղաղություն ամենքին և ամենուր» … սա երեխաների ներկայացրած խոսքն էր, նրանց մեծագույն ցանկությունը: