Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ, դասախոսներ, վարպետներ և փորձագետներ:
Միջոցառման մեկնարկն ազդարարել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության՝ Հայաստանի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանը: Նա նշել է, որ «Աշխարհի հմտություններ» (WORLDSKILLS) մրցույթը միջազգային շարժում է, որը միավորում է աշխարհի շուրջ 85 երկրների, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 2/3-ը: 2012 թվականից Հայաստանը դարձել է այս շարժման մասնակից, իսկ 2016 թվականից՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ: Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է բարձրացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական զբաղմունքների վարկանիշը, հմտությունների մրցույթների կազմակերպման և անցկացման միջոցով զարգացնել մասնագիտական կրթությունն ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Մրցույթի մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ողջ թիմին մրցույթի կազմակերպման հայաստանյան և միջազգային փուլերում ներդրած մեծ ջանքերի համար:
«Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս մենք կարևորում ենք այս մրցույթի անցկացումը և անում հնարավորը՝ առաջիկայում ավելի մեծ մասնակցություն ապահովելու համար թե՛ մասնակիցների թվի, թե՛ մասնագիտությունների ընդլայնման առումով: Միանալով «Աշխարհի հմտություններ» մրցույթի մեծ ընտանիքին՝ մենք ստանձնել ենք պարտավորություն՝ համապատասխանեցնելու մեր երկրի ՄԿՈՒ ոլորտի հմտությունները միջազգային չափանիշներին: Այս մրցույթն ուսանողների համար իրենց մասնագիտությունն արժևորելու, աշխատաշուկայում արժանապատիվ տեղ ունենալու և հայրենիքում արարելու լավագույն մոտիվացիան է»,- նշել է Արմենուհի Պողոսյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը, ‹‹Ատեքս›› նորաձևության կենտրոնի տնօրեն, «Հայաստանի հմտություններ» թիմի՝ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության փորձագետ Կարինե Դնոյանը, ինչպես նաև ‹‹G-n R P›› նորաձևության սրահի տնօրեն, 2013թ. Լեյպցիգում կայացած «Աշխարհի հմտություններ» մրցույթի՝ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության մասնակից Արփինե Ղուկասյանը, որը ներկայացրել է իր հաջողության ճանապարհը՝ քոլեջից բիզնես:
Այնուհետև Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները հանդես են եկել երաժշտական համարներով: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել երդման արարողությունը, որի ընթացքում մրցույթի մասնակիցները և հանձնաժողովի ներկայացուցիչը խոստացել են արդար մրցել և գործել լիակատար անկողմնակալությամբ՝ հարգելով և պահպանելով էթիկայի ու վարքագծի, նաև մրցույթի կանոնները՝ «Աշխարհի հմտություններ» շարժման ազնվություն, խտրականության բացառում, արդարություն, հավասարություն և թափանցիկություն:
«Մենք դա անում ենք մեր թիմերի պատվի համար՝ հարգելով «Աշխարհի հմտություններ» շարժման հիմնարար սկզբունքները և աշխարհը հմտությունների միջոցով ավելի լավը դարձնելու առաքելությամբ»,- վստահեցրել են մրցույթի մասնակիցները:
Նշենք, որ դեկտեմբերի 10-11-ը կանցկացվեն «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ», «ՏՏ ցանցային համակարգի կառավարում», «Նորաձևության տեխնոլոգիա», «Ոսկերչություն» և «Խոհարարություն» հմտությունների մրցույթները, որոնց կմասնակցեն 37 ուսանողներ՝ Երևանի և մարզերի ուսումնարաններից ու քոլեջներից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, այս տարվանից 9–րդ դասարանցիները գրում են ինտեգրված էսսե: Արդի կրթական բարեփոխումների համատեքստում էսսեն դադարել է լինել սոսկ շարադրական աշխատանքի տեսակ: Այն հանդես է գալիս որպես բազմաֆունկցիոնալ մեթոդական գործիք,…
21-րդ դարի կրթական համակարգը կանգնած է արագ փոփոխությունների շեմին, որոնց հիմքում տեխնոլոգիական առաջընթացն է: Այս փոփոխությունների կարևորագույն շարժիչ ուժերից մեկը արհեստական բանականությունն է (ԱԲ), որը նոր հնարավորություններ է ստեղծում ուսուցման…
Ֆրանսերենը որպես գործողության լեզու. Ինչպե՞ս դասասենյակը վերածել իրական կյանքի հարթակի Ժամանակակից աշխարհում լեզու սովորելը դադարել է լինել պարզապես քերականական կանոններ անգիր անելու կամ տեքստեր թարգմանելու գործընթաց : Այսօր մեր առջև…
«Հարգելի՛ գործընկեր, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ բուլինգը «չի անցնում», այն հետք է թողնում երեխայի ինքնագնահատականի վրա ամբողջ կյանքում: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի անվտանգ միջավայր, որտեղ երեխան չի…
Գործընկերներ, իսկ դուք փորձե՞լ եք դասն անցկացնել առանց դասագրքի՝ օգտագործելով միայն ինտերակտիվ խաղեր: Իսկ ի՞նչ գործիքներ եք դուք նախընտրում 4-րդ դասարանում: «...Իմ փորձից տեսնում եմ, որ երբ դասի կենտրոնում հայտնվում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց