ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անառիկ ոգու կանչը

Հունվարի 31, 2017
Դպրոցական անցուդարձ

Մեր ժողովուրդն իր գոյատևման ողջ ընթացքում տոգորված է եղել հայրենիքի պաշտպանության վսեմ գաղափարներով և, բնականաբար, ստեղծված պատերազմական իրավիճակները թելադրեցին այսօրվա հզոր բանակի ծնունդը:Ամրակուռ և ռազմատենչ մեր բանակն արդեն 25 տարեկան է:

Տոնդ շնորհավո´ր, հայո´ց բանակ:

Հունվարի 27-ին Վ.Համբարձումյանի անվան հ.10 հիմնական դպրոցում կայացավ տողան՝ նվիրված բանակի օրվան: Իր խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա.Ստեփանյանը և պատմական հետադարձ ակնարկով կարևորեց բանակի հարկադրյալ նշանակությունը հայրենիքի անսասան պաշտպանության և ազգի միավորման համար:Ա.Ստեփանյանը պարգևատրեց դպրոցի ՆՋՊ–ի ուսուցիչ պարոն Գևորգյանին «Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարեխիղճ կազմակերպելու համար»:

Այո՛, բանակը կանչն է հայի անառիկ ոգու և պատվարն ու պարիսպը՝  յուր հայրենիքի: