ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-8-ը նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Աշխատանքային խմբի անդամներն են՝ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:
Այցի նպատակն է հայ-վրացական մշակութային կապերի խթանումը, ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումը:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, և ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ հնագիտության, կինոարտադրության, թանգարանային գործի, թատրոնի և մշակութային կրթության ոլորտներում համագործակցության ուղղությամբ:
Արա Խզմալյանի խոսքով՝ շատ կարևոր է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալու հարևան պետության մշակույթի հետ:
«Փոփոխվել են համաշխարհային մարտահրավերները, աշխարհաքաղաքական պայմանները, մշակութային առաջնահերթությունները, և մենք իսկապես կարիք ունենք փոխհամագործակցությամբ լավագույնս ծանոթանալու մեր երկու պետությունների մշակույթին, մշակելու մեխանիզմներ, որոնցով կարող ենք համադրել մեր երկու պետությունների մշակութային քաղաքականությունները»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ որպես համագործակցության մեկնարկ՝ առաջարկվել է համատեղ ջանքերով մասնագիտական, փորձագիտական խմբերի ընդգրկմամբ բարեկարգել, նորոգել Գանձայում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանը, խթանել հնագետների միջև համագործակցությունը, կազմակերպել երկու երկրների մշակութային հարուստ ժառանգությանը վերաբերող համատեղ ցուցադրություններ:
Նշենք, որ այցի շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, այնուհետև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…